Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի ևս մեկ ներկայացուցիչ է կալանավորվել

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ռուսաստանի Կուբան քաղաքում կալանավորվել է ադրբեջանական սփյուռքի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ Տուապսեի բեռնատար տերմինալի և Կրասնոդարի «Հին Բաքու» ռեստորանի սեփականատեր Շախլար Նովրուզովը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Նովրուզովը մեղադրվում է քրեական գործով 919 միլիոն ռուբլի արժողությամբ անշարժ գույքի յուրացման փորձի համար։

Հետաքննության տվյալներով՝ հանցագործությունը կատարելու համար մեղադրվողները, այդ թվում՝ Շախլար Նովրուզովը, դատարան են ներկայացրել ամուսնության վկայական, որը, ենթադրաբար, կնքվել է Ադրբեջանում։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ներկայացված փաստաթուղթը կեղծ է եղել և օգտագործվել է գույքին տիրանալու համար։

Նովրուզովը կալանավորվել է մինչև սեպտեմբերի 26-ը։

Մեղադրյալի պաշտպան Ալեքսեյ Աբրամովը դատարանին խնդրել է մեղմացնել խափանման միջոցը։ Փաստաբանը նշել է, որ կասկածյալը 60 տարեկան է, մշտապես բնակվում է Կրասնոդարում և նախկինում դատվածություն չի ունեցել։ Սակայն քննիչը նշել է, որ Նովրուզովը կարող է փախչել։ Իրավապահ մարմինները դեռևս չեն բացահայտել Շախլար Նովրուզովի դեմ մեղադրանքների էությունը։

Դատարանի որոշման համաձայն՝ գործը վերաբերում է կազմակերպության կանոնադրական կապիտալի 100%-ին տիրանալու փորձին, որի անշարժ գույքը գնահատվում է 919,4 միլիոն ռուբլի։

Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Եկատերինբուրգում (Ուրալում) ադրբեջանական սփյուռքի ղեկավար Շահին Շիխլինսկին էր ձերբակալվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի