ԲԴԽ-ն ընդունել է հայաստան ժամանած ավստրիացի իրավաբանների պատվիրակությանը 

Լուրեր

13.10.2026 | 23:30
«Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի նախագահի հետ քննարկվել են փոխգործակցության հարցեր
13.10.2026 | 23:23
Միրզոյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի ԱԳ նախարարի հետ
13.10.2026 | 23:09
Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը՝ Հորդանանում կայացած մրցաշարի հաղթող
13.10.2026 | 22:55
Նոր Արեշի տներից մեկում հրդեհ է բռնկվել
13.10.2026 | 22:38
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.10.2026 | 22:20
ՔՊ վարչության նիստին քննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցեր
13.10.2026 | 22:07
Զելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC-ի անդրադարձը
13.10.2026 | 21:54
Ադրբեջանում ֆրանսիական խոշորագույն պաշտպանական ընկերության գործունեությունը հետաքննվում է․ նախկին ղեկավարը խոսել է կոռուպցիայի մասին
13.10.2026 | 21:39
Գորիսի որոշ հասցեներում, Լոռու մարզի Շնող բնակավայրում գազանջատումներ կլինեն
13.10.2026 | 21:27
Արևելյան գործընկերության ապագան կարող է պայմանավորված լինել հենց դրա՝ զարգանալու և փոփոխվող իրողություններին հարմարվելու կարողությամբ. Միրզոյան
13.10.2026 | 21:17
Թալիբները դադարեցրել են BBC-ի ռադիոհեռարձակումը Աֆղանստանում
13.10.2026 | 21:02
Միրզոյանը և Իրաքի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
13.10.2026 | 21:00
Մարզերից եկող ավտոմեքենան կթողնեն Երևանի մուտքի մոտ, կշարունակեն ավտոբուսով․ Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 20:53
Անընդունելի է միջամտել ներքին գործերին․ Ադրբեջանի Մեջլիսը՝ Էրդողանի կուսակցությանը
13.10.2026 | 20:44
Ծանրորդ Սեյրան Խուդանյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱ
Բոլորը

Ուսումնական և ճանաչողական այցով Հայաստան ժամանած Ավստրիայի շուրջ 50 իրավաբաններից կազմված պատվիրակությունը Հայաստանում Ավստրիայի դեսպան Ալիոս Կրաուտիի գլխավորությամբ՝ այսօր՝ հոկտեմբերի 22-ին,  իր առաջին հանդիպումն ունեցավ Բարձրագույն դատական խորհրդի հետ: Պատվիրակության կազմում են դատավորներ, դատախազներ, իրավաբան-գիտնականներ: Այցի նպատակն է՝ տեղում ծանոթանալ հայաստանյան դատական համակարգին, տարբեր դատարաններում մասնակցել դատական լսումների. տեղեկացնում է ԲԴԽ աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Ողջունելով հյուրերին՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանն ամփոփ ներկայացրեց Խորհրդի գործունեության սահմանադրական հիմնական առաքելությունը, լիազորությունների շրջանակը, հայաստանյան եռաստիճան դատական համակարգի մոդելը, ինչպես նաև տարբեր ատյաններում դատավորների ընտրության և նշանակման ընթացակարգերին՝ առանձնացնելով մասնավորապես Դատական նոր օրենսգրքով սահմանաված Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության կարգը, ինչը, որպես նոր ձևաչափ, նպատակ ունի հանրությանը ևս մասնակից դարձնել այդ գործընթացին:

ԲԴԽ նախագահը մանրամասն անդրադարձավ նաև պատվիրակության դատավոր, դատախազ անդամներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին ինչպես Խորհրդի ձևավորման ընթացակարգերին, այնպես էլ դատավորների գնահատման, կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներին, հայաստանյան դատարաններում կանանց և տղամարդկանց տեսակարար կշռի հարաբերակցությանը:

Ավստրիացի իրավաբանների պատվիրակության նախագահ Մարիա Էլիզաբեթը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, արդյունավետ քննարկան համար:

Բարձրագույն դատական խորհրդի կողմից Ավստրիայի պատվիրակության բոլոր անդամներին հանձնվեցին  Գագիկ Հարությունյանի, ավստրիացի պրոֆեսոր Գերհարդ Հոլցինգերի և 19 երկրների 23 այլ սահմանադրագետների  համահեղինակությամբ անգլերենով Հայաստանում հրատարակված «Նոր հազարամյակի սահմանադրականությունը. իրականության պարադիգմերը և մարտահրավերները» ժողովածուն:

Հանդիպմանը ներկա էին նաև ԲԴԽ դատավոր-անդամներ  Սերգեյ Չիչոյանը, Արմեն Խաչատրյանը, Արմեն Բեկթաշյանը, գիտնական-անդամներ Սերգեյ Մեղրյանը, Հայկ Հովհաննիսյանը:

Բարձրագույն դատական խորհրդի հետ ավստրիացի իրավաբանների պատվիրակության հետ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս այս տարվա հունիսին՝ Բարձրագույն  դատական խորհրդի և Ավստրիայի դեսպանի հանդիպման ժամանակ՝ վերջինիս առաջարկով: