Ալիևը հայտարարել է, որ Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել Ադրբեջանից միջազգային հարթակներում

Լուրեր

26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
26.10.2026 | 15:58
Բաքուն Իրանին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ՝ դպրոցներում հիջաբի արգելքի ֆոնին
Բոլորը

Չինաստանի Տյանցզին քաղաքում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակում  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Պակիստանի  վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Շարիֆը երախտագիտություն է հայտնել Ալիևին այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին «Պակիստանի դեմ Հնդկաստանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի ժամանակ ցուցաբերված քաղաքական աջակցության և համերաշխության համար»։

Ալիևն էլ ասել է, թե Պակիստանին աջակցությանն ի պատասխան՝ Հնդկաստանը փորձում է վրեժ լուծել Ադրբեջանից միջազգային հարթակներում։

Նա նաև շեշտել է, որ քայլեր են ձեռնարկվում եռակողմ՝ Ադրբեջան-Թուրքիա-Պակիստան ձևաչափով քննարկված հարցերը կյանքի կոչելու ուղղությամբ։

Պակիստանի վարչապետը շնորհավորել է Ալիևին Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռք բերված արդյունքների համար՝ նշելով, որ դա պատմական նշանակություն ունի։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Ադրբեջանի և Պակիստանի միջև միջկառավարական հանձնաժողովի գործունեությանը, քննարկումներ են անցկացվել առկա քաղաքական հարաբերությունների ոգով տնտեսական և առևտրային հարաբերությունների զարգացման վերաբերյալ, ինչպես նաև կառավարության անդամներին տրվել են լրացուցիչ հանձնարարականներ։ Դրական քայլ է գնահատվել Պակիստանում «ASAN xidmət»-ի նման մոդելի ներդրման նախագիծը, որը գործում է Ադրբեջանում։

Հավելենք, որ ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ հնդիկները չեղարկում են Թուրքիայի և Ադրբեջանի հանգստավայրերում ծրագրած արձակուրդները՝ Պակիստանին այս երկրների աջակցության պատճառով։

Հիշեցնենք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել էին մայիսին հնդկական Քաշմիրում տեղի ունեցած մահացու հարձակումից հետո, որը, ըստ Նյու Դելիի, աջակցվել է Իսլամաբադի կողմից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի