Ռուս զինծառայողների շրջանում զոհերի ընդհանուր թիվն արդեն անցել է 200 հազարը. Meduza-ի և Mediazona-ի նոր հաշվարկը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Այն բանից հետո, երբ «Ռոսստատ»-ը փակեց ընդհանուր մահացության տվյալները (ինչպես նաև շատ այլ տվյալներ), Ռուսաստանի ռազմական կորուստների վերաբերյալ բավականին ամբողջական և վստահելի միակ աղբյուրը դարձավ Ժառանգական գործերի ռեեստրի տվյալները (ԺԳՌ)։ Meduza-ն և Mediazona-ն այդ տվյալները համատեղ վերլուծում են 2023 թվականից։

Աղբյուրների փոխանցմամբ՝ վերջին հրապարակումից 6 ամիս է անցել, ռեեստրում կուտակվել են նոր տվյալներ։ Դրանք վկայում են, որ վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի կորուստները հասել են բոլորովին նոր մակարդակի։ Մի քանի անգամ զոհերի թիվը 1 շաբաթում գերազանցել է երկու հազարը, իսկ 2024-ի վերջին ամիսներին, հնարավոր է, նույնիսկ հասել է երեք հազարի։ Սակայն այդ պահից սկսած (և հատկապես վերջին ամիսներին) հաշվարկի մեթոդաբանության վրա սկսեց ազդել մի նոր գործոն, որն այս շարքի ուսումնասիրություններում նախկինում չէր հանդիպել․ դատարանի որոշմամբ անհետ կորածներին սկսեցին մահացած ճանաչել։

Առանց որևէ այլ աղբյուրի ներգրավման էլ ռեեստրի տվյալներով հնարավոր է հասկանալ տղամարդկանց և կանանց մահացության հարաբերակցությունը։ Խաղաղ ժամանակներում ժառանգության գործերի բացման թվերը տարբեր են եղել տղամարդկանց և կանանց համար։ Սակայն 2022-ի պատերազմից հետո տղամարդկանց գործերի թիվը կտրուկ՝ բազմակի անգամ աճել է, ինչը հնարավոր չէ բացատրել այլ կերպ, քան մահացության կտրուկ աճով։

Կորուստները կտրուկ աճել են և տարեցտարի հասնում են նոր ինտենսիվության մակարդակի։ Վերջին վեց ամսվա տվյալները ցույց են տալիս, որ 2024-ին կորուստները հասել են ռեկորդի։ Առանձին ժամանակահատվածներում ՌԴ ԶՈւ-ն շաբաթական կորցրել է ավելի քան երկու հազար մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ 2024 թվականին մոտ 93 հազար զինծառայող է զոհվել։ Դա գրեթե կրկնակի ավելի է, քան 2023-ին, երբ զոհերի թիվը մոտ 50 հազար էր։

«Հաշվի առնելով կանխատեսման մոդելի բոլոր անորոշությունները՝ կարելի է գնահատել, որ 2025 թվականի ամռան ավարտին զոհված ռուս զինծառայողների ընդհանուր թիվը հասնում է մոտ 220 հազարի, որոնցից 56 հազարը՝ տարվա սկզբից»,-նշում են աղբյուրները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքերում։