Եթե որևէ մեկը փորձի դավադրություն անել, խոսքը էլի պիտի ասի ժողովուրդը. Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ արտահերթ ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.10.2026 | 15:10
Սոկոլովը՝ Թեղուտի հանքավայրի ձեռքբերման մասին // Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 15:04
Ավտոբուսում կնոջը վիրավորելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ երկու հոդվածով
20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իշխանությունը որևէ քայլ չի ձեռնարկել, փորձ չի արել՝ քաղաքացիների ընտրությունը որևէ կերպ իր ցանկությունների տրամաբանության մեջ դնելու համար: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 21-ին կայացած ՏԻՄ ընտրություններին ու դրանց արդյունքներին:

«Տեսեք՝ ինչ է տեղի ունեցել: Գիտեք, որ Կապանում ես այլ թեկնածուի է պաշտպանում, և այլ թեկնածու հաղթեց: Շատ կարևոր է, որ այս փաստի գնահատականը ճիշտ տանք: Աննախադեպ երևույթ է, որ երկրի վարչապետն անձամբ պաշտպանում է մի թեկնածուի, և այդ թեկնածուն չի հաղթում: Սա ժողովրդավարության մեծագույն հաղթանակն է երրորդ հանրապետության պատմության մեջ»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին. վաղը լրանում է վարչապետի թեկնածու առաջադրելու առաջին ժամկետը, դրանից հետո ևս մեկ շաբաթ է անհրաժեշտ, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: «Այս ընթացքում կարո՞ղ են, արդյոք, լինել դավադրություններ՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տապալելու, ձախողելու համար: Տեսականորեն՝ այո: Բոլոր խմբակցությունները հայտարարել են, որ դա չեն անի: Բայց եթե հանկարծ որևէ մեկը փորձի դավադրություններ անել, խոսքը էլի պիտի ասի ժողովուրդը: Ես նորից այս ճանապարհով պետք է դիմեմ ձեզ, որ հավաքվենք, ժողովուրդը հավաքվի և իր խոսքն ասի: Առաջիկա մեկ շաբաթը շատ վճռական է լինելու»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում