ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը հուշագրին հավատարիմ կմնա, կողմ կքվեարկի ԸՕ բարեփոխումներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
21.10.2026 | 17:16
TRIPP-ով զենք-զինամթերք չի կարող անցնել, Ադրբեջանի մոտ էլ նման ըմբռնում կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծի քննարկման ժամանակ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց, որ իրենց քաղաքական թիմը կողմ է քվեարկելու առաջարկվող փոփոխությունների նախագծին ոչ միայն այն պատճառով, որ իշխող ուժի հետ ունի ստորագրած հուշագիր և հավատարիմ է դրա պայմաններին, այլ նաև նրա համար, որ առաջարկվող փոփոխությունները լավագույնս կանխում և բացառում են ընտրակեղծարարություններն ու ընտրախախտումները։

Այս մասին այսօր խորհրդարանում օրենսգրքի քննարկումների ժամանակ ասաց պատգամավորը՝ հավելելով, որ եթե այս նախագիծն ընդունվի, կարող ենք փաստել, որ  քաղաքական կոնսենսուսի հարցը կարելի է համարել լուծված։

«Ո՞ր օրենսգիրքն է առավելապես նպաստում ընտրարշավի ժամանակ թաղային հեղինակությունների մրցարշավի վերացմանը, ո՞ր օրենսգիրքն է, որ ապահովում է  քաղաքական բազմազանության ապահովումը։ Երբ այս հարցերի պատասխանները փորձում ես գտնել, ակնհայտ է դառնում, որ նոր օրենսգիրքը դրանք լավագույնս ապահովում է»,- ասաց պատգամավորը։

«Այս օրենսգիրքը առավելագույնս է ապահովում նաև ժողովրդի իրական կամքը իր նպատակին հասցնելու ողջամիտ հնարավորությունը»,- ասաց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։