Արգենտինայի նախագահի վրա քարեր են նետել նախընտրական հանրահավաքի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի վրա քարեր են նետել երկրի մայրաքաղաք Բուենոս Այրեսից հարավ գտնվող Լոմաս դե Սամորա քաղաքում անցկացվող նախընտրական միջոցառման ժամանակ։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Արգենտինայի ղեկավարի մամուլի քարտուղարը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Միլեյը չի տուժել, անվտանգության աշխատակիցները նրան հեռացրել են տարածքից:

Ըստ AFP-ի՝ միջադեպը տեղի է ունեցել նախագահի քրոջ՝ Կարինա Միլեյի շուրջ բռնկված կոռուպցիոն սկանդալի ֆոնին: Երբ ցուցարարները հարձակվել են քաղաքական գործչի վրա, նա մեքենայում է եղել քրոջ հետ։ Այդ և ուղեկցող մեքենաների ուղղությամբ քարեր ու շշեր են նետել։

Միլեյի հեռանալուց հետո նրա կողմնակիցների և հակառակորդների միջև քաշքշուկ է սկսվել։ Հաղորդվում է, որ նախագահի կողմնակիցներից առնվազն մեկը կողոսկրի վնասվածք է ստացել և շտապօգնության մեքենայով հոսպիտալացվել։

Ավելի վաղ Արգենտինայում հրապարակվել էին աուդիոձայնագրություններ, որոնցում, ենթադրաբար, հնչում է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով ազգային գործակալության (ANDIS) նախկին ղեկավար Դիեգո Սպանյուլոյի ձայնը։ Նրա հայտարարությունների համաձայն՝ Կարինա Միլեյը ներգրավված է եղել հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված միջոցների չարաշահման գործում։

Մինչև արգենտինական ընդդիմության հենասյուն Լոմաս դե Սամորայում կայացած քարոզարշավի ժամանակ իրավիճակի սրումը Խավիեր Միլեյն հայտարարել է, որ ձայնագրության մեջ ամեն ինչ «սուտ» է և խոստացել է դա ապացուցել դատարանում։ Ցուցարարները վիրավորական խոսքեր են բղավել Արգենտինայի նախագահի հասցեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի