Գելենջիկի մոտակայքում՝ «Պուտինի պալատի» մոտ խոշոր հրդեհ է բռնկվել ուկրաինական  անօդաչու թռչող սարքի պատճառով

Լուրեր

24.11.2026 | 11:17
Հայկ Մարտիրոսյանը գոհ է Total Chess-ի արդյունքից
24.11.2026 | 11:09
Բժշկությունից մինչև տեխնոլոգիաներ և բիզնես․ Healthcare Expo Armenia 2026-ը նոր հնարավորություններ է ստեղծում ընկերությունների համար
24.11.2026 | 11:08
Մոսկվայի ուղղությամբ ուկրաինական 355 ԱԹՍ է թռել․ օդանավակայաններում թռիչքների սահմանափակումներ են
24.11.2026 | 11:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.11.2026 | 11:00
Հայաստանը նախատեսում է 2027 թվականին ավարտել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ծրագրի առաջին փուլը․ Արփինե Սարգսյան
24.11.2026 | 10:50
Հայաստանի Առաջին խումբ․ Առաջատարները հաղթել են
24.11.2026 | 10:48
Հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը դարձել է ԱՀԿ ղեկավարի պաշտոնի ամենաերիտասարդ թեկնածուն
24.11.2026 | 10:40
Արմավիրում կինը մեղադրվում է ամուսնու վրա սպիրտ լցնելու և նրան հրկիզելով սպանելու մեջ․ նա կալանավորվել է
24.11.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 24-ի դրությամբ
24.11.2026 | 10:22
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին հողերի վարձակալության գործընթացում խախտումներ են հայտնաբերվել․ 563 մլն դրամի հող վերադարձվել է համայնքին
24.11.2026 | 10:10
Կոտայքում քննարկվել են ջրամատակարարման, աղբահանության, թափառող շների և տրանսպորտի խնդիրները․ ՄԻՊ
24.11.2026 | 09:54
Առաջին դասարանի ուսուցչուհին մեղադրվում է աշակերտին բռնության ենթարկելու և դասընկերներից մեկուսացնելու համար
24.11.2026 | 09:46
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա
23.11.2026 | 23:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում չի փոխվել․ այն 26 սմ-ով բարձր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից
23.11.2026 | 22:58
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Լիտվայի ազգային ճգնաժամային կառավարման կենտրոնի ղեկավարի հետ
Բոլորը

Կրասնոդարի երկրամասի Սև ծովի ափին՝ «Պուտինի պալատի» մոտ, ուկրաինական անօդաչու թռչող սարքի պատճառով խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին հաղորդում է «Ագենստվո»-ն, որին վկայակոչում  է Meduza-ն։

Օգոստոսի 28-ի առավոտյան Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հայտնել է Կրինիցա գյուղի մոտակայքում անօդաչու թռչող սարքի անկման  մասին։ Նշվում է, որ այն գտնվում է Իդոկոպաս հրվանդանից, որտեղ գտնվում է պալատը, ուղիղ գծով 10 կիլոմետր հեռավորության վրա։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ հրդեհը ընդգրկել է 32 հազար քառակուսի մետր (3.2 հեկտար) տարածք։ 23 մարդ մնացել է ափին կրակի տակ  արգելափակված  և տարհանվել է նավակով։

Լրատվամիջոցը գրում է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների ֆոնին՝ՌԴ նախագահ  Վլադիմիր Պուտինը գործնականում դադարեցրել է Սոչի թռիչքները, որտեղ նախկինում անցկացնում էր իր ժամանակի զգալի մասը։

«Պրոյեկտ»-ը, հղում անելով աղբյուրին, 2024 թվականին գրել էր, որ դա պայմանավորված է նախագահի կյանքի համար ունեցած վախերով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի