Հիմնանորոգվում է Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհը

Լուրեր

12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 21:05
Փրկարարները Ալավերդիում 15 մետր խորությունից դուրս են բերել արգելափակված օտարերկրացուն
11.09.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Հետապնդումներ՝ Քոչարյանի, Ծառուկյանի, Կարապետյանի նկատմամբ․ քաղաքակա՞ն, թե քրեական գործեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.09.2026 | 20:53
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ի շրջանակում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում հուլիսի վերջերից ընթանում են Սևան-Գավառ ավտոմայրուղուց Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության  և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, այս  ծրագիրն իրականացվում է ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77,5 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեից։

Ծրագրով նախատեսվում է Բերդկունքի նորակառույց մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգում՝ 750 գծամետր երկարությամբ և 5100 քառակուսի մետր մակերեսով, միակողմանի մայթի և ջրահեռացման համակարգի կառուցում, բազալտե եզրաքարերի տեղադրում։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացված են շուրջ 35 տոկոսով, կավարտվեն հոկտեմբերին։

Օրերս Բերդկունքի մանկապարտեզ տանող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքը տեղում դիտարկել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը և Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։