Բերքը շատ է՝ մեզ համար պրոբլեմ է, բերքը քիչ է՝ էլի պրոբլեմ է. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «2025

թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումը

հաստատելու մասին» նախագիծը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրեց, որ նախորդ տարի մթերվել է 15 հազար  տոննա լոլիկ, այս պահի դրությամբ՝  ավելի քան 8,800 տոննա լոլիկ, որը շուրջ 5 հազար տոննայով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Նախարարը պարզաբանեց, որ լոլիկի մթերումները կազմակերպելու համար անհրաժեշտ է սուբսիդավորում տրամադրել վերամշակող ընկերություններին։

«Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիրներ ունի ոչ միայն միջազգային շուկայում, այլ նաև տեղական շուկայում: Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ, և ընթացիկ տարում առկա է շուրջ 7 հազար տոննա լոլիկի մթերման խնդիր։ 2 հազար տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց տրամադրվում է 10 դրամի չափով աջակցություն։ Նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի»,- մանրամասնեց նախարարը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց, որ այս ծրագիրն իրականացնելու անհրաժեշտությունն առաջացել է լոլիկի առատ բերքի պատճառով։ Ըստ նրա՝ ծրագրի իմաստն այն է, որ ոչ մի լոլիկ արտադրող չպետք է գործարանների դռների մոտ մնա։

«Առիթ ունեցել եմ ասելու, որ երբ բերքը քիչ է լինում, մեզ համար պրոբլեմ է, երբ շատ է լինում, մեզ համար պրոբլեմ է: Անսպասելի տեղեկատվություն էր, որ արդյունաբերական լոլիկի այսքան մեծ ծավալի արտադրություն ունենք։ Կարծում եմ՝ իմաստ կա աշխատելու, թե կարո՞ղ ենք, արդյոք, որևէ աջակցության ծրագիր անել, որպեսզի մի իքս պահի

ստիպված չլինենք լոլիկի մթերումը սուբսիդավորել։ Եթե այս տարի ռեկորդային բերք ենք ստացել, պետք հասկանանք՝ ի՞նչն է պատճառը, գուցե նոր ընկալումներ են ձևավորվել և լոլիկով պետք է ավելի լուրջ զբաղվել»,- նկատեց Փաշինյանը:

Նա նաև հայտարարեց, որ տևական վայրիվերումներից հետո գյուղատնտեսության ոլորտը թևակոխում է կայուն զարգացման փուլ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան