Կառավարությունն արտոնություն տվեց Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկին 

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերություններից մեկը՝  «Ալեքս Ֆաբրիկա» ՍՊԸ-ն, արտոնություն ստացավ։ Կառավարությունն այսօր նման որոշում կայացրեց չզեկուցվող հարցերի փաթեթով։

Գործադիրը հագուստի արտադրությամբ զբաղվող ընկերությանն ազատեց մաքսատուրքից, որի արժեքը գնահատվում է 30 մլն դրամ, իսկ արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը գնահատվում է 337 մլն դրամ:

Կառավարության ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ ընկերությունը  նախատեսվում է իրականացնել 337 մլն դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Ներկայում «Ալեքս Ֆաբրիկա»-ում առկա է 42 աշխատատեղ՝ 160 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։ Ներդրումային ծրագրի շրջանակում մինչև 2028 թվականը նախատեսվում է աշխատատեղերի քանակը հասցնել 52-ի՝ 200 հազար դրամ միջին ամսական աշխատավարձով։

Ըստ նախագծի՝ արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար:

Հագուստի արտադրությամբ զբաղվող «Ալեքս Ֆաբրիկա»-ն հիմնադրվել է 2019 թվականին Երևանոււմ։

Մանյա Պողոսյան