Ուկրաինան հարձակվել է ՌԴ-ում երկու նավթավերամշակման գործարանի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՌԴ Կրասնոդարի երկրամասում և Սամարայի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով հրդեհներ են բռնկվել երկու նավթավերամշակման գործարաններում, հաղորդում է Meduza-ն։

Կրասնոդարի երկրամասի «Աֆիպսկի» նավթավերամշակման գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, հայտնել է տարածաշրջանի օպերատիվ շտաբը։ Ռուսական կողմի հաղորդմամբ՝ նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվել է անօդաչու թռչող սարքի բեկորների ընկնելու պատճառով։ Հրդեհի մակերեսը կազմել է 20 քառակուսի մետր։

Սամարայի «Կույբիշևսկի» նավթավերամշակման գործարանում նույնպես հրդեհ է բռնկվել, հաղորդում են տելեգրամ ալիքները: Հրապարակված կադրերում երևում է, որ խիտ ծուխ է բարձրանում նավթավերամշակման գործարանի վերևում: Տեղական իշխանությունները չեն մեկնաբանել գործարանին հարվածի մասին տեղեկությունը:

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն օգոստոսի լույս 28-ի գիշերը հարձակվել են նաև Ռուսաստանի այլ շրջանների վրա: Վոլգոգրադի մարզում հարձակման հետևանքով Պետրով Վալ քաղաքի շոգեքարշային դեպոյում հրդեհ է բռնկվել, գնացքների երթևեկությունը դադարեցվել է։

Ռոստովի մարզի Մանկովո-Կալիտվենսկոյե գյուղում անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են մասնավոր տան տանիքին՝ վնասելով էլեկտրական լարերը: Պայթյունի վտանգի պատճառով տարհանվել է 89 մարդ, այդ թվում՝ հարևան տների բնակիչներ։

ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը Ռուսաստանի տարածքում ՀՕՊ ուժերը խոցել են 102 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 21-ը՝ Ռոստովի և Սամարայի մարզերում, 18-ը՝ Կրասնոդարի երկրամասում և 2-ը՝ Վոլգոգրադում։

Վերջին շաբաթներին Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները: Reuters-ի հաշվարկով՝ 10 նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները խափանել են Ռուսաստանի նավթավերամշակման հզորությունների առնվազն 17%-ը, որն օրական մշակում է 1,1 միլիոն բարել նավթ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի