Իշխանությունը շոկային մեթոդով է ապաթշնամացման պրոցես տանում՝ կացնային հարվածներ են հայերի համար զգայուն հարցերի վրա․ Լաուրա Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ հատկապես օգոստոսի 8-ին Վաշինգտոնի համաձայնություններից հետո որոշակի փոփոխություն նկատել է ՀՀ-ի հասցեին Ադրբեջանի նախագահի խոսույթում։ Սակայն, ըստ նրա, դեռևս կոշտ և գրգռիչ մեկնաբանություններ արվում են։

«Ադրբեջանը զգուշացրել է ՀՀ-ին՝ ռևանշիզմը բացառել, բայց Ալիևն է վրեժխնդրություն կոչել ԼՂ-ի դեմ պատերազմը։ Օգոստոսի 8-ից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ խաղաղություն հաստատվեց, բայց թշնամանքի ռեժիմը հայերի և ադրբեջանցիների մեջ շարունակվում է։ Ալիևը կոշտ խոսեց՝ ադրբեջանցիները չպիտի մոռանան հայերի ագրեսիան, իսկ Փաշինյանը մեղմացնում է գրգռիչ թեմաները։ Իշխանությունը շոկային մեթոդով է ապաթշնամացման պրոցես տանում՝ կացնային հարվածներ են հայերի համար զգայուն հարցերի վրա։ Ալիևն ասաց՝ հայերը կերել են մեր հացը և դաշույնով խփել․ դրանք խորհրդային տարիներ էին, ո՞նց են ադրբեջանական հաց կերել»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ԱՄՆ-ն Ադրբեջանին զենք չի մատակարարի, քանի դեռ ՀՀ-ի հետ պայմանագիր չի կնքվել․ պատերազմ չհրահրելու պայմանավորվածություն կա։

Լաուրա Բաղդասարյանը խոսել է նաև հասարակություններում առկա թշնամանքի մթնոլորտի հաղթահարման հավանականության և հնարավոր մեթոդների, խաղաղության և պատերազմի դիսկուրսների, արտաքին դերակատարների՝ ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների վրա ունեցած դերակատարման, հարակից այլ թեմաների մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան