Պատերազմ չի լինելու, Ալիևը չի հարձակվելու «Թրամփի ուղու» վրա․ դա ԱՄՆ-ի դեմ պատերազմ կնշանակի․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 13:51
Երեմյան կաթնամթերքում խախտումներ չեն հայտնաբերվել․ ընկերությունը ներկայացրել է փորձաքննությունների արդյունքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Factor TV-ի հետ զրույցում պնդում է, որ ԱՄՆ-ում օգոստոսի 8-ի փաստաթղթերի ստորագրումով էականորեն նվազում է ՀՀ-ի դեմ Ադրբեջանի պատերազմի վտանգը, ավելի կոնկրետ՝ հետաձգվում է առնվազն 3 տարով, երբ ԱՄՆ-ում նախագահ կլինի Դոնալդ Թրամփը։

«Պատերազմը հետաձգվում է, Ալիևը չի բացառում՝ հայերն սկսեն հաջորդ պատերազմը, ուզում է բացառել դա հիմա։ ՀՀ-ն և Ադրբեջանը զինվելու են, պատերազմի վտանգը միշտ կա․ եթե հակառակորդը ուժեղ է՝ միշտ սպառնալու է։ Թուրքիան վայնասուն է դրել, թե Թրամփի ուղին իր դեմ է։ ԱՄՆ-ի գալով՝ թուրքական աշխարհի ուղին փակվում է։ Հարձակվել Մեղրիի ճանապարհի վրա՝ ԱՄՆ-ի դեմ պատերազմ կնշանակի, Թուրքիան և Ադրբեջանը չեն անի դա։ ԱՄՆ-ն կասեցրել է Ադրբեջանի ներխուժումը Ջերմուկ․ Ալիևի նոր պատերազմը կանխվում է Թրամփի այս թղթով»,- ասաց Արամ Սարգսյանը։

Ըստ նրա՝ քաղաքացին չի տեսնում, որ ՀՀ-ն կհաղթի Ադրբեջանին պատերազմում, Փաշինյանին չի հեռացնում, Իշխան Սաղաթելյանին չի դնում վարչապետ։

«ՀՅԴ-ն կենաց է ասում։ Եվլախում դաշնակցական չէ՞ր Ադրբեջանի հետ բանակցում․ Ալիևը Բաքու էր կանչում՝ մերժեցիք, բանակցեի՛ք»,- ասաց Սարգսյանը՝ արձագանքելով ՀՅԴ-ականների այն պնդումներին, թե իրենք կհրաժարվեն Վաշինգտոնում նախաստորագրված խաղաղության համաձայնագրից, եթե իշխանության գան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան