Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ու վավերացվել մինչև 2026 թվականի վերջ․ Foreign Policy

Լուրեր

05.12.2025 | 23:32
ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ
05.12.2025 | 23:30
BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից
05.12.2025 | 23:16
Հայաստանը նախապատրաստվում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հյուրընկալմանը․ քննարկվել են կազմակերպչական աշխատանքները
05.12.2025 | 23:14
Կայացել է ԱԱ-2026-ի վիճակահանությունը, Դոնալդ Թրամփը մրցանակ է ստացել ՖԻՖԱ-ից
05.12.2025 | 23:01
Եվրոպական հանձնաժողովը 120 միլիոն եվրոյով տուգանել է Իլոն Մասկի X-ին
05.12.2025 | 22:47
Ռուսաստանի ԿԲ-ն վերացրել է իր և «բարեկամ» երկրների քաղաքացիների համար միջազգային դրամական փոխանցումների սահմանափակումները
05.12.2025 | 22:31
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.12.2025 | 22:18
Netflix-ը հայտնել է 82,7 միլիարդ դոլարով Warner Bros․-ը գնելու մասին
05.12.2025 | 22:05
Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ կստեղծվի․ տնօրենի անունը հայտնի է
05.12.2025 | 21:50
Անկարայում ԱՄՆ դեսպանը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի հարաբերություններից է խոսել
05.12.2025 | 21:37
Մյասնիկյան պողոտայում մեքենա է այրվել
05.12.2025 | 21:26
Բաքվում հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 21:14
Առողջության համընդհանուր ապահովագրություն․ նախագահը քննարկել է ոլորտի խնդիրներն ու լուծումները
05.12.2025 | 21:00
Ով ասում է՝ վարչապետը ճիշտ արեց, թող պատրաստ լինի՝ ԱԱԾ-ն գա իր տուն և հանձնարարություններ տա․ Լևոն Բարսեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.12.2025 | 20:45
Կեղծ ԱԱԾ-ականներ, AI-ով գեներացված ձայն․ կիբերզեղծարարները հասել են պաշտոնյաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնում oգոստոսի 8-ին կայացած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը շրջադարձային կետ է դարձել Հարավային Կովկասի հարևանների միջև տասնամյակներ շարունակվող պայքարում։ Երկու երկրները ստորագրել են շրջանակային համաձայնագիր, որը կարող է վերջ դնել Խորհրդային Միությունից անկախանալուց ի վեր գոյություն ունեցող հակամարտությանը, բացել տարածաշրջանային առևտրի և ներդրումների հնարավորությունները և Միացյալ Նահանգներին դարձնել խոշոր խաղացող տարածաշրջանում, որը երկար ժամանակ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի գերիշխանության տակ էր։ Այս մասին ասվում է Foreign Policy-ի հրապարակման մեջ։

Նշվում է, որ նախնական համաձայնագիրը, որի մշակումը տևել է ամիսներ, ներկայացնում է Վաշինգտոնի ամենամեծ ջանքերից մեկը՝ ներթափանցելու նախկին հետխորհրդային տարածք։ Դրա ստորագրումը բարդացնում է այն տարածված նարատիվը, որ Թրամփի վարչակազմը ձգտում է Միացյալ Նահանգներին հետ քաշել միջազգային պարտավորություններից կամ ազդեցության ոլորտը զիջել Կրեմլին: Միևնույն ժամանակ, համաձայնագիրը մնում է անավարտ և իրական ռիսկեր է պարունակում՝ թե՛ տարածաշրջանի, թե՛ Միացյալ Նահանգների համար։

Հոդվածի հեղինակ Ջեֆրի Մանկոֆը (Ազգային պաշտպանության համալսարանին առընթեր Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ականավոր գիտաշխատող) նշում է՝ շրջանակային համաձայնագիրը ենթադրում է, որ երկու կողմերն էլ գիտակցում են՝ հուսանացել երկարատև խաղաղություն փնտրելու ժամանակը, որը կարող է ոչ միայն վերջ դնել Բաքվի ու Երևանի միջև հակամարտությանը, այլև հաղթահարել Հարավային Կովկասը երկար ժամանակ տանջող աշխարհագրական և քաղաքական մասնատվածությունը։

Ըստ գործընթացում ներգրավված պաշտոնյայի՝ Թրամփի վարչակազմն ակնկալում է, որ վերջնական խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել ու վավերացվել մինչև 2026 թվականի վերջը։ Բայց որպեսզի այդ ձգտումը հաջողության հասնի, բոլոր կողմերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, պետք է կատարեն իրենց պարտավորությունները՝ միաժամանակ անդրադառնալով դեռևս անպատասխան մնացած որոշ հարցերի։

Հոդվածագիրը նշում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը Հարավային Կովկասի մասնատման և ռազմավարական մարգինալացման հիմնական պատճառներից մեկն է։ Այն նաև նպաստել է Ռուսաստանի գերիշխանությանը տարածաշրջանում, քանի որ Մոսկվան 1990-ականներից ի վեր փորձել է խոչընդոտել ցանկացած վերջնական կարգավորում՝ ստիպելով Բաքվին ու Երևանին դիմել Կրեմլին որպես արբիտրի և անվտանգության երաշխավորի։ Ռուսաստանի ներգրավվածությունը կանխել է հակամարտության սրումը, բայց նաև խոչընդոտել է երկարատև կարգավորման հասնելուն, որը թույլ կտա երկու երկրներին պատասխանատվություն կրել իրենց ապագայի համար։

«Ադրբեջանի հաղթանակը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի երկրորդ պատերազմում, որին հաջորդել է  Լեռնային Ղարաբաղի մնացած հայկական վերահսկողության տակ գտնվող մասերի վերագրավումը 2023 թվականի վերջին, ստեղծել է հիմնարար նոր իրականություն։ Ի պատիվ Փաշինյանի՝ նա հասկացավ, որ ջախջախիչ ռազմական պարտությունը, Լեռնային Ղարաբաղի կորուստը և էթնիկ հայերի փախուստը ստեղծել են ոչ միայն խաղաղության անհրաժեշտություն, այլև հնարավորություն՝ հակամարտությանը վերջնականապես վերջ դնելու համար։ Մինչ Երևանը ձգտում էր խաղաղության համաձայնագրի, Բաքուն երկար ժամանակ տատանվում էր։ Ադրբեջանի ղեկավարությունը հասկացավ, որ ունի ավելի ուժեղ խաղաքարտեր և կարող է մաքսիմալիստական ​​պահանջներ ներկայացնել»,- ասվում է հրապարակման մեջ։

Նշվում է, որ խաղաղության համաձայնագրի ուրվագծերը վաղուց պարզ էին. տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում (ներառյալ՝ Ադրբեջանի վերահսկողությունը նախկին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ), սահմանների սահմանազատում, իրավական պահանջներից հրաժարում և դիվանագիտական ​​հարաբերությունների կարգավորում։ Բաքուն ու Երևանը մարտին հայտարարել էին, որ համաձայնության են եկել այս պայմաններով համաձայնագրի ուրվագծերի շուրջ։ Այժմ Հայաստանն ու Ադրբեջանը, Ամերիկայի օգնությամբ, պետք է անցնեն շրջանակային համաձայնագրից այն կողմ՝ կնքելու համար երկար սպասված խաղաղության պայմանագիրը։

Սակայն հոդվածագիրը շեշտում է, որ դեռ շատ առանցքային խնդիրներ պետք է լուծվեն: Բանակցություններին երկար ժամանակ խանգարող երկու հարցերն էին Բաքվի պահանջը՝ Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի էքսկլավին կապող միջանցքի վերաբերյալ, և Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու պահանջը, որոնք կապահովեին, որ ապագա հայկական կառավարություններն ընդունեն Լեռնային Ղարաբաղի կորուստը:

Միջանցքի հարցը հատկապես բարդ էր։ Կողմերից ոչ մեկը չէր ցանկանում, որ ռուսական ուժերն ապահովեն տարանցիկ ճանապարհը, ինչպես պետք է արվեր 2020 թվականի հրադադարի պայմաններով։ Հայաստանը մերժում էր ցանկացած արտաքին ներկայություն, որը կխաթարեր իր ինքնիշխանությունը, մինչդեռ Ադրբեջանը պահանջում էր անարգել մուտք դեպի Նախիջևան։ Ադրբեջանի սպառնալիքները՝ վերահսկողություն ստանձնելու երթուղու և հայկական տարածքի շրջակայքի վրա, չեն օգնել իրավիճակին։ Վաշինգտոնի կուլիսային դիվանագիտության հիմնական տարրերից մեկը Միացյալ Նահանգների առաջարկն էր՝ պահանջել միջանցքի նկատմամբ բացառիկ զարգացման իրավունքներ։

Մանկոֆը գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լիակատար խաղաղությունը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանի ժողովուրդներին՝ առաջին հերթին պաշտպանելով նոր պատերազմից։ Այն կպաշտպանի Ադրբեջանին Ղարաբաղի խնդրի ցանկացած վերածննդից՝ միաժամանակ ապահովելով Հայաստանին Նախիջևան տանող տարանցիկ ճանապարհը գրավելու՝ ադրբեջանական ագրեսիայի սպառնալիքից։ Ընդհանուր գործարքի շրջանակում Ադրբեջանը կստանա ավելի սերտ ռազմավարական գործընկերություն Միացյալ Նահանգների հետ, որը խոստանում է ներդրումներ էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում՝ առաջարկվող տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի կառուցման, և պաշտպանական համագործակցության սահմանափակումների վերացում, որը կարող է ամրապնդել երկրի դիրքերը տարածաշրջանային մրցակիցներ Ռուսաստանի և Իրանի դեմ։

Հայաստանը նույնպես կշահի Միացյալ Նահանգների հետ ավելի սերտ անվտանգության համագործակցությունից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ իր սահմանների վերջնական բացումից, որոնք փակ են 1990-ականների Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմից ի վեր։

Լրատվամիջոցը գրում է, որ սահմանների բացմամբ Հայաստանը կարող է օգուտ քաղել տարածաշրջանային առևտրային և տարանցիկ ցանցերին ինտեգրվելուց, որոնք վաղուց շրջանցել են երկիրը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կարող է արագորեն հաջորդել, չնայած լարվածությանը, որի արմատները հասնում են մինչև ուշ օսմանյան դարաշրջան, մասնավորապես, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օսմանյան ուժերի կողմից հայերի զանգվածային սպանությունների պատճառով։ Ի դեպ, հոդվածում չի օգտագործվում Հայոց ցեղասպանություն եզրույթը։

Ընդգծվում է, որ սահմանների բացումը և տարանցման դյուրացումը կնպաստեն Հարավային Կովկասի երկարատև մասնատվածության հաղթահարմանը՝ տարածաշրջանը դարձնելով ավելի գրավիչ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակ։ Հետագա օգուտներ կստացվեն Չինաստանից Կենտրոնական Ասիայով և Կասպից ծովով դեպի Եվրոպա, այսպես կոչված, Միջին միջանցքով առևտրի և ներդրումների ընդլայնման հնարավորությունից։ Միջին միջանցքի կառուցումը, որը, այլ օգուտների շարքում, կնվազեցնի Ռուսաստանի ազդեցությունը հետխորհրդային Եվրասիայում, Վաշինգտոնի երկարաժամկետ նպատակներից մեկն է եղել։

Հոդվածագիրը նշում է, որ չնայած Բաքվի, Երևանի ու ավելի լայն տարածաշրջանի համար մշտական ​​համաձայնագրից բխող ակնհայտ օգուտին՝ առջևում դեռ լարված ուղի կա։ Մինչև պայմանագրի ստորագրումը և վավերացումը՝ Հայաստանին և Ադրբեջանին համաձայնագրի շրջանակում պահելը կպահանջի մշտական ​​ուշադրություն։

Բաքուն կարող է դիմադրել, եթե կարծի, որ խոստացված օգուտները չեն իրականանա, օրինակ՝ եթե ԱՄՆ-Ադրբեջան անվտանգության ոլորտում համագործակցության ներկայիս սահմանափակումների վերացման առաջարկվող ծրագիրը խնդիրների կբախվի։ Մինչդեռ Փաշինյանի կառավարությունը հավատարիմ է գործարքին, Հայաստանում քաղաքական անկայունությունը, այդ թվում՝ գործարքի հակառակորդների կողմից ենթադրյալ հեղաշրջման փորձը, կարող է խնդիրներ ստեղծել նաև Երևանում։

Շրջանակային համաձայնագիրը նաև մի քանի հայկական մտահոգություններ է թողնում չլուծված։ Դրանց թվում են շրջանակային համաձայնագրի՝ տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթների իրականացումը, որը կպահանջի, որ ադրբեջանական ուժերը դուրս գան իրենց կողմից դեռևս վերահսկվող հայկական տարածքներից, արցախցի հայ փախստականների կարգավիճակի վերաբերյալ վերջնական կարգավորումը և Բաքվի կողմից սահմանադրական փոփոխությունների պահանջը։

Մեկ այլ մարտահրավեր է բխում Վաշինգտոնի որոշումից՝ ավելի լայնորեն ներխուժել տարածաշրջան։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ Իրանը նույնիսկ ԱՄՆ առևտրային ներկայությունն այնտեղ անբարյացակամորեն են ընդունում։ Սպիտակ տանը ստորագրման արարողությունից հետո Ուկրաինայում Ադրբեջանին պատկանող էներգետիկ օբյեկտների վրա Ռուսաստանի կողմից հարվածները, կարծես, վկայում են Կրեմլի դժգոհության մասին։ Իրանը նաև հայտարարել է, որ չի հանդուրժի ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում։

Տարածաշրջանային դիտորդները շարունակում են մտահոգված լինել, որ Ռուսաստանի գերիշխանության ձգտումը չի նվազել, և որ ավելի ու ավելի ռազմականացված և ռազմատենչ Կրեմլը կփորձի հաշիվներ մաքրել Կովկասում (և այլուր), երբ իր ուժերն ազատվեն Ուկրաինայում ընթացող մարտերից։

Նշվում է, որ վերջին ամիսներին Մոսկվան Բաքվի հետ բանավեճի մեջ է՝ Ռուսաստանի ՀՕՊ-ի կողմից «Ադրբեջանական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռի խոցումից հետո, որի հետևանքով զոհվել է 38 մարդ։ Միևնույն ժամանակ, Փաշինյանի կողմնակիցները մեղադրում են Մոսկվային Հայաստանի առաջնորդին տապալելու դավադրություններին մասնակցելու մեջ։ ՌԴ-ն Հայաստանում պահպանում է այլ լծակներ, այդ թվում՝ երկրի տնտեսությունում գերիշխող դիրք, կարևորագույն ենթակառուցվածքների (օրինակ՝ երկրի միակ ատոմակայանի) նկատմամբ վերահսկողություն և Հայ Առաքելական եկեղեցում ազդեցության ցանցեր։

«Սպիտակ տունը հույս ունի, որ ԱՄՆ բիզնեսի և Բաքվի ու Երևանի միջև անվտանգության ոլորտում համագործակցության ընդլայնումը բավարար զսպող գործոն կապահովի՝ կանխելու համար, որ Մոսկվան կամ Թեհրանը մարտահրավեր նետեն նոր համաձայնագրին։ Այդ ռիսկը կարող է արդարացվել։ Իսկ եթե ոչ, ապա բաց է մնում այն ​​հարցը՝ արդյո՞ք Վաշինգտոնը կհամարձակվի Կովկասում հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի կամ Իրանի հետ»,- ասվում է հրապարակման մեջ։

Սակայն հոդվածագիրը նշում է, որ նույնիսկ այդ մտահոգությունների դեպքում, Հայաստան-Ադրբեջան շրջանակային համաձայնագիրը նշանակալի քայլ է տարածաշրջանի ամենասուր հակամարտություններից մեկի ավարտի ուղղությամբ։

Այս կետին հասնելու համար անհրաժեշտ էր քաղաքական քաջություն Բաքվում և Երևանում, ինչպես նաև համառություն և ստեղծարարություն Միացյալ Նահանգների կողմից (նաև Ֆրանսիայից, որն օգնել է Հայաստանի անվտանգության հետ կապված մտահոգությունների մեղմացմանն ամբողջ գործընթացի ընթացքում)։

«Այսպես թե այնպես, համաձայնագիրը նշանավորում է Հարավային Կովկասում նոր դարաշրջանի սկիզբը»,- եզրափակում է Մանկոֆը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի