Թրամփը պատրաստակամություն է հայտնել այս տարի հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ չէ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ անձնական հանդիպմանը։ Այս մասին Թրամփը հայտարարել է նախօրեին Վաշինգտոնում Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ Լին է  առաջարկել կազմակերպել Թրամփի և Կիմի հանդիպումը: Հարավային Կորեայի առաջնորդի խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ հոկտեմբերին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) ֆորումի ժամանակ, որին նախատեսվում է նաև Դոնալդ Թրամփի մասնակցությունը։

«Ես հաճույքով կհանդիպեի նրա հետ այս տարի»,- առաջարկին այսպես է արձագանքել Սպիտակ տան ղեկավարը, գրում է Reuters-ը։

Պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Դոնալդ Թրամփը երեք անգամ հանդիպել է Կիմ Չեն Ընի հետ։ Թրամփն ասել է, որ լավ է ճանաչում Հյուսիսային Կորեայի առաջնորդին։

«Գրեթե բոլորից լավ՝ բացառությամբ իր քրոջ։ Ես ուրախ կլինեմ տեսնել նրան։ Նա շատ բարեկամական է եղել ինձ հետ»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Հարավային Կորեայի ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո Սպիտակ տուն կատարած առաջին այցի ժամանակ Լի Ջե Մյոնն «ակնհայտորեն փորձել է լավ մթնոլորտ ստեղծել»։

Այսպես, նա Թրամփին ասել է, որ Վաշինգտոն մեկնելուց առաջ հատկապես կարդացել է նրա «Գործարքի արվեստը» գիրքը և հույս ունի, որ Թրամփը «կարող է խաղաղություն բերել Կորեական թերակղզի», որպեսզի Ամերիկայի նախագահը և Կիմ Չեն Ընը կարողանան հանդիպում անցկացնել և «Հյուսիսային Կորեայում կառուցել Թրամփի համաշխարհային համալիրը, որտեղ Լի Ջե Մյոնը կարող է գոլֆ խաղալ»։

Իր հերթին, Թրամփը նշել է, որ կցանկանար ազատվել Հարավային Կորեայում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի տարածքի վարձակալությունից գնել այդ հողը։ Բազայում տեղակայված է 28,500 ամերիկացի զինվորական։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահն իր Truth Social սոցիալական ցանցում գրել էր, որ Հարավային Կորեայում տեղի ունեցողն իրեն հիշեցնում է «քաղաքական զտում կամ հեղափոխություն», և որ ԱՄՆ-ը նման պայմաններում այնտեղ ոչինչ չի կարող անել։

Նշվում է, որ Սպիտակ տանը Թրամփի և Լիի միջև հանդիպումից հետո Վաշինգտոնում տեղի ունեցած միջոցառումներից մեկի ժամանակ Հարավային Կորեայի նախագահը մատնանշել է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի առաջխաղացման վտանգը։ Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Փհենյանն անընդհատ մշակում է հրթիռներ և միջուկային զենք՝ չնայած միջազգային պատժամիջոցներին։

Հարավային Կորեայի տվյալներով՝ այսօրվա դրությամբ՝ իր հյուսիսային հարևանը կարող է տարեկան արտադրել 10-ից 20 միջուկային մարտագլխիկ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի