Ավստրալիան արտաքսում է երկրում Իրանի դեսպանին

Լուրեր

06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
06.08.2026 | 20:22
Տրամադրվել է օտարերկրյա պետություններում ՀՀ քաղաքացու վավերական 489 անձնագիր
06.08.2026 | 20:10
Picsart-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով
06.08.2026 | 19:57
Թուրքիայի պատգամավորները հավանություն են տվել PKK-ի զինյալների սահմանափակ համաներման մասին օրինագծին
06.08.2026 | 19:44
Փրկարարներն աղբակույտի տակից դուրս են բերել քաղաքացուն․ վերջինս հիվանդանոցում մահացել է
06.08.2026 | 19:30
ԿԸՀ-ն օրենքը կիրառել է «մեր ձևով»․ ով պետք է Նարեկ Կարապետյանին զրկեր անձեռնմխելիությունից
06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
Բոլորը

Ավստրալիայի կառավարությունը հայտարարել է, որ արտաքսում է Իրանի դեսպանին։ Ըստ ավստրալական կողմի՝ նա կանգնած է Մելբուռնում և Սիդնեյում հակասեմական հարձակումների հետևում, գրում է France 24-ը։

Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Ավստրալիան դեսպանի է արտաքսում։ Հետախուզական ծառայությունները հանգել են «խորապես անհանգստացնող եզրակացության», որ Իրանը ղեկավարել է առնվազն երկու հակասեմական հարձակում, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն։

Նա հայտնել է, որ Թեհրանը կանգնած է Սիդնեյի Բոնդի արվարձանում գտնվող «Lewis Continental» սրճարանի հրդեհման հետևում, որտ տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերին։ Հղում անելով հետախուզական տեղեկություններին՝ նա նաև ասել է, որ հենց Իրանն է կազմակերպել նաև 2024 թվականի դեկտեմբերին Մելբուռնում գտնվող «Հադաս Իսրայել» սինագոգի հրկիզումը։ Երկու հարձակումների ժամանակ տուժածներ չեն եղել։

«Սրանք արտառոց և վտանգավոր ագրեսիայի գործողություններ էին, որոնք կազմակերպվել էին օտար պետության կողմից Ավստրալիայի հողի վրա։ Դրանք սոցիալական համախմբվածությունը խաթարելու և մեր համայնքում անհամաձայնություն սերմանելու փորձ էին։ Սա բացարձակապես անընդունելի է»,- ասել է Ալբանեզեն։

Ավստրալիան Իրանի դեսպան Ահմադ Սադեղիին հայտարարել է «պերսոնա նոն գրատա» և նրան ու երեք այլ պաշտոնյաների հրահանգել է լքել երկիրը յոթ օրվա ընթացքում։ Բացի այդ, Ավստրալիան հետ է կանչել իր դեսպանին Իրանից և կասեցրել է դեսպանատան գործունեությունը Թեհրանում։

Ավստրալիացի դիվանագետները բոլորն էլ «անվտանգ են՝ երրորդ երկրում», ասել է երկրի վարչապետը։ Նա նշել է, որ Ավստրալիան նաև օրենք կընդունի Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին։

Ավստրալիայի ԱԳ նախարար Փենի Վոնգն իր հերթին նշել է, որ պատերազմից ի վեր սա առաջին դեպքն է, երբ Ավստրալիան արտաքսում է դեսպանի։

«Մենք այս որոշումը կայացրել ենք, քանի որ Իրանի գործողությունները բացարձակապես անընդունելի են»,- ասել է նա։

Վոնգը նշել է, որ երկիրը կպահպանի դիվանագիտական ​​կապերը Իրանի հետ՝ ավստրալացիների շահերը պաշտպանելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի