Վահան Կոստանյանը ՀՀ դեսպաններին է ներկայացրել իր համակարգման ուղղություններով առկա ձեռքբերումներն ու ընթացիկ աշխատանքները

Լուրեր

04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
Բոլորը

Կապանում ընթացող դեսպանահավաքի աշխատանքներն օգոստոսի 25-ին շարունակվել են տարբեր ուղղություններով  արտաքին գործերի փոխնախարարների հետ քննարկումներով․ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձ է կատարել համակարգման ուղղություններով՝ ամերիկյան երկրներ, Եվրոպա, սահմանակից երկրներ, Մերձավոր Արևելք, գործընկերությունների զարգացման հարցում զարգացումներին, առկա ձեռքբերումներին և ընթացիկ աշխատանքներին։

Նախարարի տեղակալը ներկայացրել է ԱՄՆ հետ երկկողմ ռազմավարական գործընկերության զարգացման նպատակով ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերության, ԵՄ անդամ ու եվրոպական մյուս երկրների հետ երկկողմ համագործակցության խորացման ուղղությամբ առկա նախաձեռնություններին, ինչպես նաև հաջորդ տարի Հայաստանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին առնչվող հարցերի։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Իրանի և Վրաստանի հետ գործընկերության զարգացման օրակարգային հարցերի։

Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցության զարգացման համատեքստում մտքեր են փոխանակվել ՀՀ կառավարության համար առաջնահերթ ոլորտներում փոխգործակցության շրջանակի ընդլայնման, տնտեսական բաղադրիչի ամրապնդման ու ներդրումների խրախուսման հնարավորությունների շուրջ։

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ։