Թուրքիայում Բոսֆորի նեղուցում ռուս լողորդն անհետ կորել է մրցման ժամանակ

Լուրեր

29.10.2026 | 10:44
«Կգոռամ՝ ոնց հարմար ա»․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, 3 պատգամավորի նկատողություն հայտարարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 10:41
Ռոնալդուն արժանացել է «Բոլոր ժամանակների լավագույն Ոսկե գնդակ» մրցանակին
29.10.2026 | 10:31
Մոսկվայի երեք օդանավակայանների աշխատանքը ԱԹՍ-ների հարձակման պատճառով սահմանափակվել է
29.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 29-ի դրությամբ
29.10.2026 | 10:04
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը կամային հաղթանակ է տարել Չեմպիոնների լիգայում
29.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 09:45
Լիլիթ Ստեփանյանն այսօր նշանակվելու է Կոտայքի մարզպետ
29.10.2026 | 09:30
ԱԱ. Պայքարի մեջ են մտնում ազատ ոճի ըմբիշները
28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
Բոլորը

Ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովն անհետ կորել է Բոսֆորում մրցման ժամանակ լողալիս։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են նրա ընկեր Նիկոլայը և ազգականուհի Ալյոնան։

«Նիկոլայի կինը ժամը 17:00-ին ինձ գրել է, որ Նիկոլայը դեռ դուրս չի եկել ջրից, մինչև ժամը 16:00-ն ոչ ոք որևէ գործողություն չի ձեռնարկել, այդ ժամից սկսել են նրան փնտրել»,- ասել է լողորդի ընկերը։

Նա հավելել է, որ Սվեչնիկովի կինը մտադիր էր Ստամբուլ ժամանել երկուշաբթի։

Սվեչնիկովի ազգականուհու խոսքով՝ մյուս լողորդները վերջին անգամ նրան տեսել են Բոսֆորի նեղուցի կենտրոնում։ Ծովային ծառայությունը հայտարարել է, որ Նիկոլայից ազդանշանը վերջին անգամ գրանցվել է ափին, ապա նա անհետացել է։

Թուրքական իշխանությունները մրցման ընթացքում որևէ միջադեպի մասին չեն հայտնել։

Բոսֆորի նեղուցով ամենամյա լողի միջազգային մրցույթը կազմակերպվում է Թուրքիայի օլիմպիական կոմիտեի կողմից 1989 թվականից ի վեր: Մասնակիցները լողում են Բոսֆորի նեղուցով՝ Եվրոպայից մինչև Ասիա (կամ հակառակը):

Միջոցառման պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Բոսֆորի 37-րդ միջմայրցամաքային լողի մրցավազքն անցկացվել է օգոստոսի 24-ին: Մրցավազքի ընթացքում մասնակիցները պետք է լողային մոտ 6,5 կմ՝ Քանլըջայից (Բոսֆորի ասիական կողմում գտնվող Բեյքոզ շրջանի թաղամաս) մինչև Քուրուչեշմե (Ստամբուլի Բեշիքթաշի թաղամաս):

Թուրքական Hurriyet-ն էլ հայտնում է, որ ռուս լողորդ Նիկոլայ Սվեչնիկովը միջմայրցամաքային լողի երեք հազար մասնակիցներից միակն է, որը չի կարողացել հաղթահարել տարածությունը և հասնել ափ։

Բոսֆորում որոնողական աշխատանքները շարունակվում են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի