Անցած 3 օրում բացահայտվել է 261 հանցագործություն

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ անցած 3 օրում բացահայտվել է 261 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝
-44 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
-30 դեպք՝ ֆիզիկական ներգործության,
-28 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու,
-23 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
-21 դեպք՝ հոգեկան ներգործության,
-11-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության,
-8 դեպք՝ խուլիգանության,
-7 դեպք՝ գույքը ոչնչացնելու կամ վնասելու,
-5-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու,
-4-ական դեպք՝ թմրամիջոց պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, վարժական հավաքից խուսափելու, սառը զենքի հայտնաբերման, աշխատանքային պաշտպանության կամ անվտանգության կանոնները խախտելու,
-3-ական դեպք՝ դրամանենգության, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելու, շորթելու, ոչնչացնելու, վնասելու կամ թաքցնելու, ինքիրավչության, փաստաթղթեր կեղծելու, երեխայի խնամքի պարտականությունը չկատարելու,
2-ական դեպք՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման, թմրամիջոցների մաքսանենգության։

Բացահայտվել են նաև ապօրինի որսի, վստահված գույքի հափշտակման, կաշառակերության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր ստանալու իրավունք տվող դեղատոմսեր կամ այլ փաստաթղթեր ապօրինի տրամադրելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ազատությունից ապօրինի զրկելու, փաստաթղթեր կեղծելու դեպքեր։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
-7 դեպք՝ գողության, այդ թվում՝ 2-ը բնակարանային։
-1-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, շորթման։

Հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած։
Գրանցվել է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 2 դեպք։

Անցած 3 օրում գրանցվել է 37 ավտովթար․ 1 մարդ մահացել է,
49 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։