Վետերան մարզիկները խրախուսվել են ԿԳՄՍՆ շնորհակալագրերով

Լուրեր

04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:43
«Ինտերի» մարզիչ. «Դուք տեսաք մեր թիմի լավագույն տարբերակը»
04.11.2026 | 20:37
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
04.11.2026 | 20:29
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 20:15
Ինչու նորից ձերբակալեցին Կարապետյանին. ըստ ՔԿ-ի՝ միլարդատիրոջ ձեռամբ ՀԷՑ-ը 64.5 մլրդի վնաս է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:09
Սամվել Կարապետյանին ՔԿ-ից տարան դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 20:00
Թրամփի կուսակցության ջախջախիչ պարտությունը․ ի՞նչ է սպասվում ԹՐԻՓՓ-ին․ զրույց Սուրեն Սարգսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:44
Հունգարիան բացել է կոմունիստական​​ շրջանի գաղտնի ոստիկանության արխիվները՝ բացահայտելով տեղեկատուներին
04.11.2026 | 19:35
Գաել Մոնֆիսը հրաժեշտ է տվել թենիսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:29
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԱՊՀ արդարադատության նախարարությունների համագործակցության համաձայնագիրը
04.11.2026 | 19:15
Սա նախօրոք պլանավորած էր. Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 19:02
Ինչի հետևանքով է ՍԴ նախագահի ընտրության երկրորդ փուլում դատավորներից մեկի քվեաթերթիկն անվավեր եղել
04.11.2026 | 18:50
Հայաստանը միանալու է ԵՄ-ի «Customs» և «Fiscalis» հարկային ու մաքսային ծրագրերին
04.11.2026 | 18:42
«Էնպես չի, որ 300 հազար ադրբեջանցիները միանգամից գալու են Հայաստան». Անդրանիկ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 18:34
Բաքուն պլանավորում էր Ղարաբաղ վերադարձնել 140,000 ադրբեջանցու, սակայն ընդամենը 40,000-ն է բնակվում․ ինչու է ծրագիրը ձախողվում
Բոլորը

Սպորտի ոլորտում ներդրած նշանակալի ավանդի համար և ՆԳՆ ոստիկանության վետերանների խորհրդի կազմավորման 55-ամյակի կապակցությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ոստիկանության մարզիկ վետերանները խրախուսվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրերով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Պարգևները վետերան մարզիկներին հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:

Շնորհակալագրերի են արժանացել միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Վալերի Հայրապետյանը (մարմնամարզություն), միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Աշոտ Ավետիսյանը (բռնցքամարտ), ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ սպորտի վարպետ Խորեն Իգիթյանը (հրաձգություն), ՀՀ սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանը (ըմբշամարտ), ՀՀ սպորտի վարպետ Հարություն Մանուկյանը (ձյուդո), ՀՀ սպորտի վարպետ Զոհրաբ Մարտիրոսյանը (սամբո) և շախմատի միջազգային մրցաշարերի բազմակի մրցանակակիր Գևորգ Թադևոսյանը:

Ողջունելով վետերան մարզիկներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը շնորհակալություն է հայտնել հարուստ կենսափորձի, նվիրված ծառայության և հայկական սպորտի զարգացման գործում ունեցած կարևոր դերի համար։ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ նրանց անցած ճանապարհը օրինակելի է, իսկ նվիրումն ու հետևողականությունը պետք է դառնան ոգեշնչման աղբյուր երիտասարդների համար։

Վետերան մարզիկները ներկայացրել են իրենց անցած ուղին, պատմել սպորտային հաջողությունների և փորձի մասին, ինչպես նաև խոսել ոլորտային խնդիրներից՝ քննարկելով հասարակության շրջանում սպորտի և ֆիզիկական կրթության կարևորությանը վերաբերող հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների խորհրդի նախագահ, պաշտոնաթող փոխգնդապետ Գագիկ Վարդանյանը։