Լիբանանը սկսել է զինաթափել երկրում ապաստանած պաղեստինցի փախստականներին

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Լիբանանում պաղեստինյան զինված խմբավորումները սկսել են զենքերը հանձնել տեղական զինված ուժերին, հաղորդում է AFP-ն։ DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ զինաթափման գործընթացը սկսվել է Բուրջ ալ-Բարաջնե փախստականների ճամբարում, որը գտնվում է մայրաքաղաք Բեյրութից հարավ։

Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը ողջունել է խմբավորումների զինաթափման մեկնարկը: Նրա խոսքով՝ գործընթացը կավարտվի «առաջիկա շաբաթներին», երբ բոլոր զենքերը կհանձնվեն Բուրջ ալ-Բարաջնեում և այլ ճամբարներում գտնվող զինվորականներին:

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը զենքի փոխանցումն անվանել է «պատմական քայլ դեպի միասնություն և կայունություն, որը ցույց է տալիս խաղաղության և համագործակցության նկատմամբ իրական նվիրվածություն»:

Պաղեստինցի փախստականներին զինաթափելու որոշումը կայացվել է Պաղեստինի ազգային ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի՝ 2025 թվականի մայիսին Բեյրութ կատարած այցից հետո։ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունի հետ նրա հանդիպումից հետո տեղական լրատվամիջոցները գրել էին զինաթափման մի քանի փուլերի մասին։

Առաջին փուլը կանդրադառնա Բեյրութի ճամբարներին, երկրորդը՝ երկրի հյուսիսին, իսկ երրորդը՝ հարավին։ Գործընթացի վերջնաժամկետ, սակայն, սահմանված ​​չէ։

Օգոստոսի 5-ին էլ Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը երկրի զինված ուժերին հանձնարարել էր մշակել ​​շիաների «Հըզբոլլահ» շարժման և այլ զինված խմբավորումների զինաթափման ծրագիր։

«Հըզբոլլահ»-ի առաջնորդ Նաիմ Քասեմը, սակայն, հրաժարվել է զինաթափել շարժումը, «քանի դեռ Իսրայելը շարունակում է հարձակվել Լիբանանի վրա»։