2025 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 263,592 զբոսաշրջիկ
Տնտեսություն
22.08.2025 | 12:52
2025 թվականի հուլիսին Հայաստան այցելել է 263,592 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 237,603-ի համեմատ․ հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
«2025 թ․ հունվար-հուլիս ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)»,- ասված է հաղորդագրությունում։