Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ-ն խուսափում է պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Մոսկվան «փորձում է խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների միջև հանդիպման անհրաժեշտությունից», հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։  Նա նշել է, որ Ռուսաստանի զինված ուժերն Ուկրաինայում «նպատակային հարված են հասցրել հատկապես ամերիկյան սեփականությանը» այն ժամանակ, երբ աշխարհը ռուսներից սպասում է «պատերազմը դադարեցնելու բանակցությունների վերաբերյալ պատասխանի», փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Կա երկու ձևաչափ, որոնցում իսկապես կարելի է առաջընթացի հասնել։ Դրանք առաջնորդների մակարդակով, երկկողմ ձևաչափն է Ուկրաինա և Ռուսաստան, ինչպես նաև եռակողմ ձևաչափը՝ Ուկրաինա, ԱՄՆ, Ռուսաստան։ Մենք սա քննարկել ենք Վաշինգտոնում։ Պուտինը խոսել է այս մասին նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Նրանք փորձում են խուսափել հանդիպում անցկացնելու անհրաժեշտությունից։ Նրանք չեն ցանկանում ավարտել այս պատերազմը»,- հավելել է Զելենսկին։

Նա հիշատակել է օգոստոսի լույս 20-ի գիշերը Լեհաստանում անօդաչու թռչող սարքի խոցումը և հիշեցրել, թե ինչպես է Լիտվան նախկինում բախվել «անօդաչու թռչող սարքերի հետ կապված տհաճ միջադեպերի»։ Այս առումով նա Կիևի գործընկերների կողմից «սկզբունքային» արձագանքի հույս է հայտնել։

«Այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք պետք է ճնշում գործադրենք Ռուսաստանի վրա, որպեսզի պատերազմն ավարտվի։ Պուտինը ոչինչ չի հասկանում՝ բացի ուժից և ճնշումից։ Իհարկե, մենք անում ենք և անելու ենք ամեն ինչ, որն անհրաժեշտ է մեր պետությունը և մեր ժողովրդին պաշտպանելու համար։ ԱՄՆ նախագահը բացարձակապես ճիշտ է՝ սա պետք է արվի ոչ միայն պաշտպանության համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը նույնպես կարծիք է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «հետաքրքրված չէ բանակցություններով», այլ միայն փորձում է ժամանակ շահել։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, Եվրոպան և Ուկրաինան խաղաղություն են ուզում։

«Բայց մենք տեսնում ենք, որ ռուսական կողմը միայն խաղեր է խաղում և խոչընդոտներ է ստեղծում»,- հավելել է նա։