Ուկրաինան կրկին հարվածել է «Դրուժբա» նավթամուղին

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերի հրամանատար Ռոբերտ Բրովդին հայտնել է ՌԴ Բրյանսկի մարզում գտնվող «Դրուժբա» նավթամուղի վրա հերթական հարձակման մասին, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ նրա՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Ունեչա» նավթամղիչ կայանին, որն ուկրաինական զորքերի կողմից հարձակման էր ենթարկվել նաև օգոստոսի 13-ի գիշերը։

Բրյանսկի մարզի Ունեչայի շրջանում գտնվող «Ունեչա» կայանը «Դրուժբա» նավթամուղի ամենամեծ հանգույցն է, որի միջոցով ռուսական նավթը Եվրոպա է մատակարարվում։

Երկուշաբթի գիշերը հաղորդվել է նաև, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Տամբովի մարզում գտնվող Նիկոլսկայա նավթամուղին, որի հետևանքով խողովակաշարը փակվել էր։ Սա հաստատել էին նաև Հունգարիայի և Սլովակիայի իշխանությունները, որոնք այդ խողովակաշարով նավթ են ստանում։

Ռուսաստանի իշխանությունները չեն մեկնաբանել Բրյանսկի մարզում կրկնակի հարվածի մասին տեղեկությունը։

Նախորդ երեկոյան մարզի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը միայն հայտնել է, որ Սևսկի շրջանի Խինել գյուղի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով վիրավորվել է երկու մարդ։

Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ «Դրուժբա»-ով նավթի մատակարարումները կրկին դադարեցվել են։