Զելենսկին՝ անվտանգության երաշխիքների դիմաց ՆԱՏՕ-ից հրաժարվելու մասին

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցում ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել. Վաշինգտոնը Հյուսիսատլանտյան դաշինքին Կիևի միացում չի ծրագրում, սակայն աջակցում է ԵՄ-ին Ուկրաինայի ինտեգրմանը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխխանցում է ՌԲԿ Ուկրաինան։

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է գնահատում անվտանգության երաշխիքները, որոնք նման են ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածով նախատեսվածին, և արդյո՞ք Ուկրաինան պատրաստ է հրաժարվել Դաշինքին անդամակցությունից նման երաշխիքների դիմաց, Զելենսկին պատասխանել է, որ ԱՄՆ քաղաքականությունն այս հարցում չի փոխվել։

«ԱՄՆ քաղաքականությունն է՝ Ուկրաինային չընդունել ՆԱՏՕ։ Դա այդպես էր նաև նախագահ Թրամփից առաջ։ Այս հարցում նորություն չկա, նրանք հստակ են այս հարցում։ Եվ նրանք հստակ են, որ աջակցում են Եվրամիությանն Ուկրաինայի միանալուն։ Այդ պատճառով նրանք ասում են՝ 5-րդ հոդվածին նման, բայց դա պետք է լինի ուժեղ որոշում։ Եթե ԱՄՆ-ից ուժեղ երաշխիքներ կան, ապա դրանք աշխատում են»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ազդանշանը հստակ է՝ Ռուսաստանն իրավունք չունի վետո դնել Դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը։

«Սա դաշնակիցների որոշումն է, և մենք ունենք ընդհանուր տեսլական»,- ամփոփել է Զելենսկին։

Հիշեցենք, որ 2022 թվականի աշնանը Ուկրաինան պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին արագացված անդամակցության համար։ Դաշինքից նշեցին, որ Կիևն անդամակցության հեռանկար ունի, բայց պատերազմի ժամանակ այդ գործընթացն անհնար է։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մինչդեռ, դեմ է արտահայտվել Դաշինքին Ուկրաինայի միանալուն, իսկ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը նման հեռանկարն անհավանական է անվանել։