ՌԴ ԱԴԾ-ն պնդում է, որ Բրյանսկի մարզում երեք ուկրաինացի դիվերսանտ է ձերբակալվել

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը պնդում է, որ իր աշխատակիցները Բրյանսկի մարզում ձերբակալել են ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբի երեք անդամների։ ԱԴԾ հասարակայնության հետ կապերի կենտրոնը հայտնել է, որ ևս երեքը սպանվել են, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱԴԾ-ն հայտարարել է, որ դեպքի վայրում առգրավվել են «ամերիկյան արտադրության վեց ավտոմատ հարձակողական հրացաններ՝ լուռ կրակոցների համար նախատեսված սարքերով, չեխական արտադրության 16 կգ պլաստիկ պայթուցիկ նյութեր, մեծ քանակությամբ ՆԱՏՕ-ական նմուշի նռնակներ և փամփուշտներ, ինչպես նաև կապի կայան»։

Ռուսական ուժայիններին մոտ կանգնած Mash տելեգրամյան ալիքն էլ հաղորդում է, որ դիվերսիոն խումբը մտադիր է եղել պայթեցնել Բրյանսկի և Կալուգայի մարզերի սահմանին գտնվող երկաթուղային հանգույցը այն ժամանակ, երբ դրանով պետք է անցներ վառելիքով և քսանյութերով բեռնված գնացք։

ԱԴԾ-ն նաև պնդում է, որ ձերբակալված դիվերսանտները ներգրավված են եղել Բելգորոդի մարզում 2024 թվականի սեպտեմբերին երկաթուղու պայթյունների մեջ։