Հիմնանորոգվում է Ծաղկունք և Ծիածան գյուղերը միացնող կամուրջը
Տնտեսություն
20.08.2025 | 11:26
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Արմավիրի մարզի Ծաղկունք և Ծիածան գյուղերը միացնող, Քասախ գետի վրայով անցնող կամուրջը։
Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, կատարվել են հիմքերի ամրացման աշխատանքներ։ Այժմ ընթանում է երթևեկելի հատվածի նորոգում։ Կամրջի թռիչքը 44մ է, լայնությունը՝ մոտ 11մ։