ԱՄՆ Ազգային գվարդիային Վաշինգտոնում կարող են զենք տրամադրել՝ անվտանգությունն ուժեղացնելու համար

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղակայված Ազգային գվարդիայի ստորաբաժանումները կարող են առաջիկա օրերին զենք ստանալ՝ որպես դաշնային հաստատությունների անվտանգությունն ուժեղացնելու և հանցագործությունները կանխելու միջոց: Այս մասին հաղորդում է The Washington Post-ը (WP)-ն՝ վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրներին:

ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Ազգային գվարդիայի զինվորները, ըստ նախնական հրահանգների, անզեն են, նրանց միայն զրահաբաճկոններ են տվել: WP-ի տվյալներով՝ վարչակազմն այժմ աշխատում է ստորաբաժանումներին հրազեն տրամադրելու հարցի ուղղությամբ: Ազգային գվարդիայի անդամները պետք է ուժեղացնեն Վաշինգտոնի կենտրոնում գտնվող դաշնային կառավարության հաստատությունների և այլ օբյեկտների պաշտպանությունը, ապահովեն ոստիկանության աշխատակիցների լրացուցիչ անվտանգությունը ձերբակալությունների ժամանակ, ինչպես նաև նվազեցնեն հանցագործությունների ռիսկը քաղաքում՝ իրենց ներկայության շնորհիվ:

Վաշինգտոնում արդեն տեղակայված Ազգային գվարդիայի 800 զինվորներին կարող են միանալ ևս 750-ը: Անցած հանգստյան օրերին Օհայոյի, Հարավային Կարոլինայի և Արևմտյան Վիրջինիայի հանրապետական ​​նահանգապետերը հայտարարել են, համապատասխանաբար, 150, 200 և 400 Ազգային գվարդիայի լրացուցիչ զինվորների ուղարկելու ծրագրերի մասին:

Վաշինգտոնում երեք նահանգներից զինվորների տեղակայման ծախսերը կհոգա դաշնային բյուջեն։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Վաշինգտոնում Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին հայտարարությունից հետո, անցած շաբաթվա ընթացքում ,մայրաքաղաքում ձերբակալվել է շուրջ 300 մարդ։ Միայն շաբաթ օրը՝ օգոստոսի 16-ին, ձերբակալվել է 68 մարդ, առգրավվել է 15 ապօրինի զենք։

Բոլոր ձերբակալությունները կատարվել են ոստիկանության կողմից. Ազգային գվարդիան չի մասնակցել այդ գործողություններին։

Միաժամանակ, Ազգային գվարդիայի զորքերի գրեթե կրկնապատկման մասին լուրը Վաշինգտոնում բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Դրանք խաղաղ են անցել, ձերբակալությունների մասին չի հաղորդվում։