Հայաստան են ներթափանցում տաք օդային հոսանքներ․ Սուրենյան

Լուրեր

12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
Բոլորը

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա, Հայաստան ներթափանցող տաք օդային հոսանքներն առաջիկա 5-6 օրերին չեն նահանջի․ այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Եթե անցյալ շաբաթվա ընթացքում օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում զգալի նվազել էր, Հայաստանի լեռնային մասերում, այդ թվում՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում, նույնիսկ բավականին սառն էր, բայց այսօրվանից սկսած մեր երկիր հարավից ներթափանցելու են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք առաջիկա 5-6 օրերին չեն նահանջելու: Այսպիսով՝ օգոստոսի 18-19-ն ընկած ժամանակահատվածում Լոռիում, Տավուշում և Սյունիքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ մյուս մարզերում, նաև Երևանում՝ 4-6 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 19-20-ն ընկած ժամանակահատվածում: Իսկ ամենատաք գոտին կլինի Արարատյան դաշտը և Երևանի ցածրադիր գոտին, որտեղ ցերեկային ժամերին սպասվում է 35-39 աստիճան տաքություն:

Առաջիկա 5 օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում՝ նաև Երևանում՝ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:  Այնպես որ խնդրում ենք  պահպանել հրդեհավտանգության կանոնները»,- տեղեկացնում է Սուրենյանը: