«Մեր վերապահումները կարեւոր չեն, եթե կա կոնսենսուս».Վենետիկի հանձնաժողովի նախագահ

Լուրեր

20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
Բոլորը

Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում Հանձնաժողովի եւ ՀՀ առաջին փոխվարչապետի միջեւ քննարկումներից հետո Հանձնաժողովի նախագահը հայտարարություն է արել, որում ընդունել, որում նշվում է, որ

Հանձնաժողովը

Ընդունում եւ աջակցում է խաղաղ ճանապարհը, որով հայ ժողովուրդը փոփոխություններ է կատարում.

Ընդունում է Հայաստանում տիրող կոնկրետ իրավիճակը, որը պահանջում է անցկացնել արտահերթ ընտրություններ:

Ողջունում է Հայաստանի իշխանությունների կամքը՝ Ընտրական օրենսգիրքը փոփոխել միջազգային չափանիշներին համապատասխան։

Առաջարկվող փոփոխությունները օրինական նպատակներ են հետապնդում եւ հիմնականում դրական են թվում:

Ողջունում է, մասնավորապես, քվեարկության իրավունքի իրականացման, ընտրական գործընթացի թափանցիկության համար ձեռնարկված բոլոր քայլերը, ինչպես նաեւ ընտրակեղծիքների դեմ պայքարելը։

Ողջունում է առաջին փուլից հետո կազմված կոալիցիայի մասնակիցների թվաքանակի սահմանափակումների վերացումը, համաձայն Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի հանձնառությանը.

Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի եւ ԺՀՄԻԳ-ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես ` ընտրական գրավների շեմերի նվազեցում, դիտորդների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հավատարմագրման ժամկետների կրճատում, ինչպես նաեւ դիտորդների աշխատանքի խոչընդոտների կանխարգելում, ինչպես օրինակ, դրանց քանակը սահմանափակելու հնարավորությունը. –

Ողջունում է Երաշխիքները՝ ապահովելու զինվորականների կողմից ազատ քվեարկությունը:

Վերահաստատում է Վենետիկի հանձնաժողովի վերապահումները ընտրական համակարգում փոփոխությունների հետ կապված։

Միաժամանակ հանձնաժողովը շեշտում է, որ այդ վերապահումները պակաս կարեւոր են, եթե փոփոխությունների հետ կապված քաղաքական ուժերի միջեւ կա կոնսենսուս :