Ռուսաստանը չի կարող վետո դնել Ուկրաինայի՝ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամակցության ճանապարհին․ եվրոպացի առաջնորդների հայտարարությունը

Լուրեր

16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
Բոլորը

Ալյասկայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո եվրոպացի  մի շարք առաջնորդներ համատեղ հայտարարություն են տարածել՝ վերահաստատելով իրենց աջակցությունը Ուկրաինային և ընդգծելով, որ Ռուսաստանը չի կարող վետո դնել Ուկրաինայի՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության ճանապարհին։

Հայտարարությունը ստորագրել են՝

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Ստարմերը, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Հայտարարությունը՝ ստորև․

«Այսօր վաղ առավոտյան նախագահ Թրամփը մեզ և նախագահ Զելենսկիին զեկուցեց 2025 թվականի օգոստոսի 15-ին Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո։ Առաջնորդները ողջունեցին նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում սպանությունները դադարեցնելու, Ռուսաստանի ագրեսիվ պատերազմը դադարեցնելու և արդար ու երկարատև խաղաղության հասնելու համար։

Ինչպես ասաց նախագահ Թրամփը՝ «մինչև համաձայնագիր չլինի, համաձայնագիր չկա»։ Ինչպես նախատեսել էր նախագահ Թրամփը, հաջորդ քայլը պետք է լինեն հետագա բանակցությունները, որոնց մասնակցելու է նաև նախագահ Զելենսկին, որի հետ նա շուտով կհանդիպի։

Մենք նաև պատրաստ ենք աշխատել նախագահ Թրամփի և նախագահ Զելենսկիի հետ՝ եվրոպական աջակցությամբ եռակողմ գագաթնաժողովի ուղղությամբ։ Ուկրաինան պետք է ունենա անսասան անվտանգության երաշխիքներ՝ իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը արդյունավետորեն պաշտպանելու համար։ Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ն պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել։ Կամավորների կոալիցիան պատրաստ է ակտիվ դեր խաղալ։

Ուկրաինայի զինված ուժերի կամ երրորդ երկրների հետ նրա համագործակցության վրա որևէ սահմանափակում չպետք է դրվի։

Ռուսաստանը չի կարող վետո դնել Ուկրաինայի՝ ԵՄ և ՆԱՏՕ անդամակցության վրա։ Ուկրաինան ինքը պետք է որոշումներ կայացնի իր տարածքում։ Միջազգային սահմանները չպետք է փոխվեն ուժի կիրառմամբ։ Մեր աջակցությունը Ուկրաինային կշարունակվի։

Մենք վճռական ենք ավելին անել՝ Ուկրաինան ուժեղ պահելու համար՝ մարտական գործողությունների դադարեցման և արդար ու տևական խաղաղության հասնելու համար։

Քանի դեռ Ուկրաինայում սպանությունները շարունակվում են, մենք պատրաստ ենք պահպանել Ռուսաստանի վրա ճնշումը։ Մենք կշարունակենք խստացնել պատժամիջոցները և ավելի լայն տնտեսական միջոցներ ձեռնարկել՝ Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա ճնշում գործադրելու համար, մինչև արդար ու տևական խաղաղություն հաստատվի։

Ուկրաինան կարող է հույս դնել մեր անսասան համերաշխության վրա, քանի դեռ մենք աշխատում ենք խաղաղության ուղղությամբ, որը կպաշտպանի Ուկրաինայի և Եվրոպայի կենսական անվտանգության շահերը»։

Հիշեցնենք, որ նախօրեին կայացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ Թրամփը և Պուտինը համաձայնության չեն հասել, բայց արդյունավետ են համարում հանդիպումը։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի