«Դրուժբա» խողովակաշարին ուկրաինական հարվածը Հունգարիային զրկել է ՌԴ-ից ստացվող նավթից

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռուսաստանը դադարեցրել է «Դրուժբա» խողովակաշարով Հունգարիա նավթի մատակարարումը՝ Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգոստոսի 12-ին և 13-ին Բրյանսկի մարզում գտնվող հիմնական բաշխիչ կայանի վրա հարվածներից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բուդապեշտը Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները համարում է հարձակում Հունգարիայի «էներգետիկ անվտանգության» և «ինքնիշխանության» վրա, հայտարարել է այդ երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն:

Ակնկալվում է, որ նավթի մատակարարումները կվերսկսվեն առաջիկա ժամերին՝ հաշվի առնելով «առանց դադարի» իրականացվող վերանորոգման աշխատանքները, որոնց մասին, ըստ Սիյարտոյի, իրեն հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի փոխնախարար Պավել Սորոկինը:

Ավելի վաղ, մեկնաբանելով «Դրուժբա» բաշխիչ կայանի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածը, Պետեր Սիյարտոն կոչ էր արել Կիևին դադարեցնել Հունգարիա տանող էներգամատակարարման ուղիների վրա հարձակումները:

«Հունգարիան Ուկրաինայի թիվ մեկ էներգամատակարարն է։ Առանց մեզ այս երկրի էներգետիկ անվտանգությունը չափազանց անկայուն կլիներ։ Կոչ ենք անում Ուկրաինային դադարեցնել վտանգել Հունգարիայի էներգամատակարարումը մի պատերազմում, որի հետ մենք՝ հունգարացիներս, ոչ մի կապ չունենք»,- գրել է նախարարը X-ում։

«Դրուժբա»-ն Ռուսաստանի ամենամեծ խողովակաշարն է, որը նավթ է մատակարարում Եվրոպա։ Բելառուսի Մոզիր քաղաքում այն բաժանվում է հյուսիսային և հարավային գծերի։ Հյուսիսայինն անցնում է Բելառուսով, Լեհաստանով, Գերմանիայով, Լատվիայով և Լիտվայով, հարավայինը՝ Ուկրաինայով, Չեխիայով, Սլովակիայով, Հունգարիայով և Խորվաթիայով։