Կիևը հայտնել է Աստրախանի նավահանգստին հարվածի և Իրանից «Շահեդ»-ների բաղադրիչներով և զինամթերքով նավը վնասելու մասին

Լուրեր

29.09.2026 | 11:23
Կոնջորյանը և Կարապետյանը ԵԽԽՎ զեկույցը մեջբերում են ընտրողաբար
29.09.2026 | 11:15
Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
Բոլորը

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հայտարարել է ՌԴ Աստրախանի մարզի «Օլյա” նավահանգստին հարվածելու մասին։ Ըստ ուկրաինացի զինվորականների՝ հարվածի հետևանքով վնասվել է «Պորտ Օլյա 4» բեռնատար նավը, որը Իրանից «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի բաղադրիչներ և զինամթերք էր տեղափոխում, գրում է Current time-ը։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը նշում է, որ «Օլյա» նավահանգիստը Ռուսաստանի իշխանությունների կողմից օգտագործվում է որպես կարևոր լոգիստիկ կետ Իրանից ռազմական նշանակության ապրանքների մատակարարման համար։

Ռուսաստանի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել «Օլյա» նավահանգստին հարվածը։

Shot տելեգրամյան ալիքը հայտնում է, որ Ուկրաինայի զինված ուժերը փորձել են նավահանգստի վրա հարձակվել նաև այս տարվա ապրիլի 18-ին։ Աղբյուրի համաձայն՝ հարձակման նպատակն էր «խափանել Ռուսաստանից Իրան և այլ երկրներ հացահատիկի և այլ ապրանքների մատակարարման շղթան»։

Աստրախանի մարզի «Օլյա» նավահանգիստը Կասպյան տարածաշրջանի ամենամեծ ռուսական նավահանգիստն է։ 2025 թվականին այստեղ բացվել է մաքսային ձևակերպման պատուհան՝ կոնտեյներային և ընդհանուր բեռների, հացահատիկի ընդունման համար։