Փաշինյանն առաջիկայում Ռուսաստան կայցելի․ Օվերչուկ
Քաղաքականություն
15.08.2025 | 12:24
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Ռուսաստան կայցելի։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Նիկոլ Փաշինյանը երկու շաբաթ առաջ էր Ռուսաստանում։ Առաջիկայում նույնպես մենք նրան սպասում ենք Ռուսաստանում»,- հավելել է նա։
ՀՀ վարչապետը երկօրյա այցով Ռուսաստան էր մեկնել՝ մասնակցելու Միջազգային բնապահպանական համաժողովին։ Առաջիկայում նախատեսվող այցի մասին Փաշինյանի աշխատակազմը ոչինչ չի հաղորդել։