Օրվա վերջում՝ առանց տոմս․ ՀՖՖ կայքը խափանվեց, տոմսերը հայտնվեցին կեղծ հարթակում

Լուրեր

28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
28.10.2026 | 18:15
Ովքե՞ր կանցնեն կառավարության «ֆիլտրով»․ նոր ֆինանսավորման մեխանիզմ՝ կուսակցություններին, ՀԿ-ներին ու ԶԼՄ-ներին 
Բոլորը

Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց՝ մեկնարկել է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը։ Առցանց վաճառքը ավանդաբար իրականացվում է tickets.ffa.am կայքում։  Տոմս գնելու համար արագորեն մուտք գործեցի հարթակ՝ ենթադրելով, որ սպասված հանդիպումը մարզադաշտից դիտելու ցանկություն ունեցողների թիվը շատ մեծ է լինելու, և տոմսերն արագորեն կսպառվեն։ Մինչ փորձում էի գրանցվել, նույնականացում անցնել, որոշ ժամանակ անց  կայքը դարձավ անհասանելի, ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերեր սկսեցին գրել, որ չեն կարողանում տոմս գնել․ կա՛մ համակարգը չի աշխատում, կա՛մ հասանելի տոմսեր չեն երևում։ Շատ չանցած՝ ՀՖՖ-ն հայտնեց, որ շուրջ 2500 տոմս վաճառվել է, բայց կայքում աշխատանքներ են կատարվում, որոնց ավարտից հետո կրկին հնարավոր կլինի տոմսեր գնել: 

Մեկ ժամ անց ֆեդերացիան նոր հայտարարություն տարածեց՝ հայտնելով, թե տեխնիկական խնդիրները կայքում այցելուների մեծածավալ հոսքի պատճառով են, և որ դրանք կարգավորվում են: 

Միաժամանակ, ՀՖՖ-ն տեղեկացրեց, որ ժամը 14:00-ից Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ, որը, ըստ ՀՖՖ-ի, պետք է ավելի պարզ ու անխափան դարձնի գնման գործընթացը:

«Հարգելի՛ երկրպագու, դուք հերթի մեջ եք։ Խնդրում ենք որոշ ժամանակ անց թարմացնել կայքը»․ հերթային համակարգի թողարկումը, սակայն, կրկին հիասթափեցրեց ֆուտբոլասերներին։ 

ՀՖՖ-ի հրապարակումների տակ հարյուրավոր մեկնաբանություններ հայտնվեցին․ օգտատերերը դժգոհում էին հերթային համակարգի կազմակերպումից և ենթադրություններ հնչեցնում՝ տոմսերը կարող են հայտնվել սև շուկայում։  Մինչ ՀՖՖ-ի կայքը խափանված էր, իսկ նոր հերթային համակարգը փաստացի չէր աշխատում,  այլ՝ ոչ պաշտոնական հարթակներում տոմսեր հայտնվեցին անհամեմատ բարձր արժեքներով։

Ticket-am.com կայքում տեղադրված են նաև սեպտեմբերի 9-ին սպասվելիք Հայաստան-Իռլանդիա խաղի տոմսերը, չնայած պաշտոնական հարթակում անգամ դեռ վաճառքի մեկնարկ չի տրվել։ Այս կայքը ստեղծվել է 2023-ին մայիսին։ Կայքում հայաստանյան հասցե կամ հեռախոսահամար նշված չէ։ Այս տարվա գարնանը տոմսերի վաճառքով զբաղվող tkt.am կայքը կոչ էր արել չօգտվել Ticket-am.com կայքից, քանի որ դրանից գնված տոմսերը վավեր չեն։

Օրվա ավարտին արդեն ՀՖՖ կայքը հասանելի դարձավ, սակայն տոմս գնել կրկին չստացվեց։ Բոլոր կատեգորիաների տոմսերն արդեն վաճառված, պահուստավորված, կամ անհասանելի էին։ 

Օրինակ՝ Արևելյան տրիբունա Սեկցիա 1 Սեկտոր 5-ում 5000 դրամ արժեքով բոլոր տոմսերն անհասանելի էին։ 

Իսկ Արևմտյան տրիբունա Սեկցիա 1 Սեկտոր 1-ում մնացած մեկ տոմսը վայրկյանների ընթացքում դարձավ պահուստավորված։ 

Եվ չնայած դեռ կեսօրին ֆեդերացիան նշում էր 2500-ից ավելի տոմսերի գնման մասին, առցանց տոմսարկղում կային մեծ թվով պահուստավորված և անհասանելի տոմսեր։ Այս ամենի պատճառները հասկանալու համար Factor.am-ը փորձեց կապ հաստատել նաև ՀՖՖ մամուլի ծառայության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Հավելենք, որ ՀՖՖ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի հաջորդ բոլոր հանդիպումների համար տոմսերի վաճառքն իրականացվելու է միայն առցանց․ տոմսերի ֆիզիկական վաճառք չի նախատեսվում: Յուրաքանչյուր անձ կարող է գնել Հայաստան-Պորտուգալիա հանդիպման ոչ ավելի, քան 2 տոմս: Գնումից հետո օգտատերը տեսնելու է իր գնած տոմսերը tickets.ffa.am կայքի անձնական հաշվում, սակայն տոմսերի QR կոդերն ակտիվանալու են միայն հանդիպման օրը: 

Մինչև օրվա ավարտն ինձ այդպես էլ չհաջողվեց պաշտոնական հարթակից տոմս ձեռք բերել․ սեպտեմբերի 6-ին կայանալիք Հայաստան-Պորտուգալիա խաղին պետք է հետևեմ կա՛մ հեռուստատեսությամբ, կա՛մ աստղաբաշխական գումար վճարեմ սև շուկայից տոմս գնելու համար։ 

Անի Թամրազյան