Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել
Քաղաքականություն
14.08.2025 | 16:41
Թուրքիան և Սիրիան ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքվել: Օգոստոսի 13-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում Թուրքիան Սիրիային կտրամադրի զենք-զինամթերք և լոգիստիկ սարքավորումներ։ Նախատեսվում է նաև Սիրիայի բանակին այդ սարքավորումների օգտագործման ուսուցում կազմակերպել, գրում է ermenihaber-ը։
Հաղորդվում է, որ համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել երկու երկրների ռազմական հարաբերությունները և գնահատվում է որպես հարաբերությունների կարգավորման գործընթացի ամենակոնկրետ քայլերից մեկը:
Սիրիայի պաշտոնական SANA գործակալության տվյալներով՝ համաձայնագիրը նպատակ ունի բարձրացնել սիրիական բանակի կարողությունները, արդիականացնել նրա ենթակառուցվածքները և աջակցել անվտանգության ոլորտի բարեփոխումների գործընթացին: