Սիրիայում կառավարական բանակի և քրդերի միջև բախումներ են գրանցվել․ ԶԼՄ-ներ

Լուրեր

05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
Բոլորը

Սիրիայի Դեյր Զոր քաղաքում Եփրատ գետի երկայնքով բախումներ են տեղի ունեցել երկրի ժամանակավոր կառավարության բանակի և Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) քրդական կազմավորումների միջև։ Այս մասին հաղորդել է Syria TV-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Դամասկոսի պաշտոնական իշխանություններն ու Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող քրդական ինքնավար վարչակազմի ղեկավարությունն ավելի վաղ միմյանց մեղադրել էին Հալեպ նահանգում շփման գծում հրետակոծությունների և սադրանքների համար։

SDF-ը վերահսկում է Սիրիայի հյուսիս-արևելքը՝ երկրի տարածքի մոտ մեկ երրորդը, որտեղ 2011 թվականին զինված հակամարտության սկսվելուց հետո քրդերն ինքնավարություն հռչակեցին՝ Դամասկոսից անկախ վարչակազմով։ Քրդերի կողմից վերահսկվող տարածքներում են գտնվում նավթի և գազի հիմնական հանքավայրերը, ինչպես նաև գյուղատնտեսական հողերի զգալի մասը։

2025 թվականի փետրվարին SDF-ի հրամանատար, գեներալ Մազլում Աբդին հանդիպել է Սիրիայի անցումային նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ, որի ընթացքում կողմերը համաձայնել են անվտանգության հարցերում համակարգման անհրաժեշտության, սիրիական բանակի և քրդական ուժերի միջև բախումները կանխելու և քրդական ինքնավարության ինքնակառավարման մարմիններն ազգային կառույցներին ինտեգրելու հեռանկարների վերաբերյալ։ Մարտին կողմերը համաձայնագիր են ստորագրել։