Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Պաշտպանն այցելել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է ուսումնական հաստատություն։ Պաշտպանը շրջայց է կատարել կրթահամալիրի տարածքում, ծանոթացել է կրթական հաստատությունում հեղինակային կրթական ծրագրով ստեղծված հանրային բաց համակարգին, ամբողջական ներառականության կազմակերպման սկզբունքներին։

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել կրթական հաստատության տարածքում ֆիզիկական միջավայրի անմատչելիության խնդրի վրա։ Նա նշել է, որ լիարժեք ներառական կրթություն ապահովելու համար բազմիցս դիմել են պատկան մարմիններին միջավայրը հարմարեցնելու համար, սակայն արդյունքի չեն հասել։

Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի շարունակաբար գործադրվող ջանքերը երեխաների զարգացման համար լավագույն պայմաններն ապահովելու ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել իրավասության սահմաններում աջակցել խնդիրների լուծմանը։

«Երեխաների իրավունքների երաշխավորումը պահանջում է սրտացավ աշխատանք․ Ձեր վերաբերմունքը երեխաների և աշխատողների հանդեպ պետք է վարակիչ լինի բոլորի համար»,- Աշոտ Բլեյանի հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպանը։

Շրջայցի ավարտին ուսումնական հաստատությանը պատկանող ձիարշավարան- ագարակի տարածքում Արման Թաթոյանը պատասխանել է կրթահամալիրի լրագրող-սաների հարցերին։