ԱՄՆ Ազգային գվարդիայի զինվորականները Վաշինգտոն են ժամանել

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ԱՄՆ Ազգային գվարդիայի զինվորականները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են՝ ծառայելու ամերիկյան մայրաքաղաքում, հաղորդում է NBC հեռուստաալիքը։

Ավելի վաղ Պենտագոնը հաղորդել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի շուրջ 800 զինվորականի՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու՝ նախագահ Թրամփի ծրագրի շրջանակում։

«Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ժամանել է ծառայելու։ ԱՄՆ բանակն ակտիվացրել է Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան՝ օգնելու երկրի մայրաքաղաքում դաշնային և շրջանային իրավապահ մարմիններին»,- ասվում է ԱՄՆ բանակի հաղորդագրությունում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դաշնային իշխանությունների կողմից Վաշինգտոնում հանցագործության դեմ պայքարին ուղղված մի շարք քայլերի մասին։ ԱՄՆ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով Վաշինգտոնի ոստիկանությունը դրվել է ԱՄՆ դաշնային կառավարության անմիջական վերահսկողության տակ։

Բացի այդ, Թրամփը Վաշինգտոն է ուղարկել ԱՄՆ Ազգային գվարդիայի զինվորականների՝ սպառնալով, անհրաժեշտության դեպքում, մայրաքաղաք ուղարկել զինված ուժեր։

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իր հերթին հայտարարել էր, որ ԱՄՆ Ազգային գվարդիայի ուժերը կժամանեն Վաշինգտոն առաջիկա շաբաթներին և կմնան այնտեղ այնքան ժամանակ, որքան Թրամփը պահանջի։