Սյունիքը Հայաստանի ողնաշարն է և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
13.11.2026 | 20:49
«Պալաչ» մականունով հայտնի Արթուր Հարությունյանը կմասնակցի Աբովյանի ընտրություններին. 4 ուժ քաղաքական հայտ է ներկայացրել
13.11.2026 | 20:43
ԱՄՆ սենատորը կարգելափակի Բաքվում ամերիկյան նոր դեսպանի թեկնածությունը․ Թրամփի առաջադրած թեկնածուն մեղադրվում է պատժամիջոցների ենթարկված բոսնիացի սերբերի առաջնորդին աջակցելու մեջ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ: Նիկոլ Փաշինյանը նախ հանդիպում է ունեցել Սյունիք համայնքի բնակիչների հետ և շնորհակալություն հայտնել նրանց ջերմ ընդունելության համար:

«Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, ունի ռազմավարական նշանակություն և պետք է արժանանա առանձնահատուկ ուշադրության, ուստի գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Գիտեմ՝ հեշտ չէ և հեշտ չի եղել: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ այսպես ամուր այս հողի վրա ապրում եք, աշխատում եք, մաքառում եք: Գիտեմ, թե ինչքան դժվարություններ կան, ինչպիսի դժվարությունների միջով եք անցել: Բայց այսօր ամենակարևորը հետևյալն է. դուք ստացել եք ամենակարևոր բաներից մեկը՝ ազատություն, դուք ստացել եք հարգանք ձեր իրավունքների նկատմամբ, և մենք իրար հետ բացել ենք մեր երեխաների համար լավ ապագա կերտելու հնարավորությունը: Այնպես չէ, որ Հայաստանում կա մի խումբ, մի գյուղ, մի քաղաք, մի պաշտոնյա, մի գերատեսչություն, որն առանձին կարող է իրականացնել որևէ գործառույթ: Մենք պետք է գտնենք ուս ուսի տված իրար հետ ապրելու, աշխատելու ձևը:

Եվ որևէ հարց լուծելու մեր մեթոդաբանությունն ու նպատակը հետևյալն է. պետք է մեր ժողովրդի համար աշխատելու հնարավորություն ստեղծենք, որպեսզի մարդիկ բարիք կերտեն, արարեն, ստեղծագործեն իրենց հողում ու հայրենիքում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. «Առաջին հերթին ամենամեծ հարգանքը տածում եմ աշխատող մարդկանց նկատմամբ: Գիտեմ, որ այս բնակավայրում ապրում են աշխատող մարդիկ, որովհետև, եթե աշխատող մարդիկ չլինեին, Սյունիքը մինչև այսօր այսպես ամուր, ոտքի վրա կանգուն չէր լինի: Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր աշխատանքի համար»:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը պատասխանել է սյունեցիներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք, մասնավորապես, վերաբերել են համայնքների զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, գյուղատնտեսության ոլորտի, ոռոգման, խմելու ջրի հետ կապված խնդիրներին:

Վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ կառավարությունը նախատեսում է իրականացնել մատչելի պայմաննեով գյուղտեխնիկայի ձեռքբերման լիզինգային ծրագիր, միաժամանակ հողօգտագործողներին կոչ արել գնալ կոոպերատիվների ստեղծման ճանապարհով, ինչը հողի մշակումը կդարձնի առավել արդյունավետ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ գործադիրը հետևողական քայլեր է իրականացնելու նաև ոռոգման ջրի ապահովման և հակակարկտային կայանների հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ:

Նա ևս մեկ անգամ սյունեցիներին հորդորել է աշխատել, արդյունք ապահովել և զարգացնել սեփական տնտեսությունները՝ վստահեցնելով, որ պետբյուջե վճարվող հարկերն այլևս չեն գողացվելու: «Երաշխավորում եմ, որ հարկերից, եթե այսօր տեղ-տեղ դեռ հնարավոր է գողանում են, շատ շուտով որևէ կոպեկ չի գողացվելու: Այսօր հնարավոր է՝ ինչ-որ գումարներ դեռ անարդյունավետ են ծախսվում, սակայն որոշ ժամանակ անց դրանք մաքսիմալ արդյունավետ են ծախսվելու: Եվ ես ձեզ խնդրում եմ՝ պետք չէ վաճառել ունեցվածք, ընդհակառակը, նորերը կառուցեք, ստեղծեք ու հարկ վճարեք: Մեր երկրի պետական բյուջեին պետք է վերաբերվել այնպես, ինչպես մեր ընդհանուր կարիքների համար ծախսվող գումարի»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանը նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի հետ հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներին: Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Եթե Երևանը Հայաստանի գլուխն է, ապա Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և որքան պինդ լինի ողնաշարը, այնքան ավելի պինդ կլինի պետությունը: Մենք պատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և շատ կարևոր է, որ ի վերջո ապրիլ-մայիսին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխության հետհեղափոխական շրջանը, փուլն ավարտենք և անցնենք զարգացման ծրագրերի իրականացման փուլին: Այս հարցում, իհարկե, շատ կարևոր է պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումը»:

Այնուհետև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն անդրադարձել է մարզի համայնքներում առկա հրատապ խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ կառավարության ծրագրերին, որից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է համայնքների ղեկավարների հարցերին:

Ի պատասխան վառելափայտի վերաբերյալ հարցին՝ վարչապետի պաշտոնակատարն ասել է, որ տվել է համապատասխան հանձնարարական, որի համաձայն՝ համայնքների բնակիչները պետք է սանիտարական հատումների շրջանակում ապահովվեն ձմռան վառելիքով: «Բայց խնդիրն այն է, որ մենք պետք է անտառային բիզնեսին վերջ տանք, որովհետև դա մեր բնապահպանությանը կոնկրետ վնասում է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով այլընտրանքային վառելիքի օգտագործումը, որոնց թվում է պելետների արտադրությունը: «Դա է հեռանկարը, որովհետև անտառն իմը չէ, այդ անտառը ձերն է: Եվ մենք այդ անտառն ուզում ենք մեր, ձեր երեխաների համար պահպանել: Ընդհանուր առմամբ, մենք պետք է այդ տրամաբանությամբ գնանք: Իսկ բոլոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պելետները կալորիականությամբ ավելի բարձր են, ուղղակի պետք է ավելացնել արտադրությունը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը ՝ավելացնելով, որ դրանց ինքնարժեքը փայտից ավելի էժան է:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համայնքների լիազորությունների ավելացմանը, համայնքների խոշորացմանը, բազմաբնակարանային վթարային շենքերին վերաբերող հարցեր: