Ճամբարակի երեք բնակավայրում ընթանում են խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի վերակառուցման աշխատանքներ

Լուրեր

12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
11.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.09.2026 | 22:57
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա հանդիպման տոմսերի վաճառքը
11.09.2026 | 22:38
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին
11.09.2026 | 22:15
Նոր կենսաչափական անձնագրերով սահմանային ստուգումը կտևի վայրկյաններ․ ՆԳ նախարար
11.09.2026 | 21:51
Իսրայելը Հայաստանում իր նախկին դեսպանին նշանակել է Թուրքիայում գործերի հավատարմատար
11.09.2026 | 21:36
Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը
11.09.2026 | 21:23
Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը
11.09.2026 | 21:14
Հայկ Սարգսյանը կհեռացվի՞ ՔՊ-ից․ կուսակցությունը նրա հարցը քննարկելու է վարչությունում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի երեք բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  2025 թվականի հունիսից սկսվել և ընթանում են խմելու ջրատարի արտաքին ու ներքին ցանցերի վերակառուցման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասի, Վահան և Ծափաթաղ գյուղերի խմելու ջրի մատակարարման համակարգերի վերակառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 211 միլիոն 757 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։

Ճամբարակ քաղաքի Վերին Ճամբարակ թաղամասում վերակառուցվում է ներքին և արտաքին ցանցը՝ շուրջ 17 կիլոմետր երկարությամբ, կառուցվում է ջրընդունիչ և վերանորոգվում 150 խորանարդ մետր տարողության ջրամբարը։

Վահան գյուղում իրականացվում  է խմելու ջրատարի արտաքին ցանցի վերակառուցում՝ 2200 գծամետր երկարությամբ․ մետաղական հին խողովակները փոխարինվում են պոլիէթիլենային նոր խողովակներով։

Ծափաթաղ գյուղում կառուցվում է ջրընդունիչ և աղբյուրակապ, 500 մետր երկարության խմելու ջրատարի ներքին ցանց։

2025 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ արդեն իրականացվել է շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 50 տոկոսը։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի հունվարին։