Ուկրաինան պետք է որոշի իր ապագան. ԵՄ երկրների առաջնորդներ

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

Ուկրաինայի ժողովուրդը պետք է ազատ լինի՝ որոշելու իր ապագան։ Ուկրաինայում խաղաղության ուղին չի կարող որոշվել առանց Ուկրաինայի։ Նշանակալի բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների ինտենսիվության նվազեցման համատեքստում։ Այս մասին ասվում է ԵՄ անդամ 26 երկրների առաջնորդների՝ օգոստոսի 12-ին հրապարակված համատեղ հայտարարությունում։ Հունգարիան չի աջակցել այս հայտարարությանը, որը հրապարակվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք բանակցություններից առաջ, գրում է Reuters-ը։

Փաստաթղթում ԵՄ առաջնորդները ողջունում են Թրամփի ջանքերը՝ դադարեցնելու Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ, սակայն ընդգծում են, որ «կայունություն և անվտանգություն բերող արդար ու երկարատև խաղաղությունը պետք է հարգի միջազգային իրավունքը, ներառյալ՝ անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգային սահմանների ուժի միջոցով փոփոխության անթույլատրելիության սկզբունքները»։

Ըստ հայտարարության՝ Ուկրաինայի և ԵՄ-ի առանցքային անվտանգային շահերը կօգնի պաշտպանել դիվանագիտական լուծումը։ Միևնույն ժամանակ, Եվրամիությունը, Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ համակարգված, կշարունակի Կիևին քաղաքական, ֆինանսական, տնտեսական, մարդասիրական, ռազմական և դիվանագիտական աջակցություն ցուցաբերել՝ «մինչ Ուկրաինան կիրականացնի ինքնապաշտպանության իր անքակտելի իրավունքը»։

Բացի այդ, հայտարարությունից հետևում է, որ արևմտյան գործընկերները կպահպանեն Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները և կսահմանեն նոր սահմանափակումներ։ ԵՄ 26 երկրների ղեկավարների կարծիքով՝ «Ուկրաինան, որը կարող է արդյունավետորեն պաշտպանվել, ապագա անվտանգության ցանկացած երաշխիքի անբաժանելի մաս է կազմում»։

ԵՄ միակ երկիրը, որը չի միացել այս հայտարարությանը, Հունգարիան է։ Վարչապետ Վիկտոր Օրբանը բազմիցս ընդգծել է, որ ռուսական էժան էներգակիրներից հրաժարվելը վնասակար է համարում ԵՄ տնտեսության համար, իսկ Կիևին ռազմական օգնության մատակարարումները միայն երկարացնում են պատերազմը։