Կամո Արեյանն ազատվել է քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից. «բարիկադները քանդում ենք» կարգախոսի ներքո նոր պաշտոն կստանա

Լուրեր

21.12.2025 | 22:02
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հաղթեց Մոլդովային
21.12.2025 | 21:24
«Ապահովել հավասար մրցակցային պայմաններ». վարչապետը՝ ԵԱՏՄ ներքին շուկայի խոչընդոտների մասին
21.12.2025 | 21:00
Թրամփի և Էփշթեյնի համատեղ լուսանկարը հրապարակումից մոտ մեկ օր անց անհետացել է ԱՄՆ Արդարադատության նախարարության ներկայացրած նյութերից
21.12.2025 | 20:36
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին
21.12.2025 | 20:02
Հրազդանի հովտով դեպի հյուսիս-արևմուտք է տարածվում Արարատյան դաշտում առկա սառը օդի լճացման շերտը․ Սուրենյան
21.12.2025 | 19:02
ԱՄՆ ազգային հետախուզության ղեկավարն հերքել է Ռուսաստանի ծրագրերի մասին Reuters-ի տեղեկությունները
21.12.2025 | 18:21
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 17։30-ի դրությամբ
21.12.2025 | 17:38
Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ․ ՏԵՍՆՅՈՒԹ
21.12.2025 | 17:31
Նիկոլ Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ
21.12.2025 | 16:21
«Ես պատարագին մասնակցում եմ առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի կոչով». Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող ՔՊ-ականները` այսօր պատարագի չմասնակցելու մասին
21.12.2025 | 15:38
Հրդեհ Շինուհայր գյուղում
21.12.2025 | 15:06
Վթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանում
21.12.2025 | 14:30
ԱՄՆ-ն կրկին գրավել է վենեսուելական նավթ տեղափոխող տանկերը
21.12.2025 | 14:02
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
21.12.2025 | 13:43
Եգիպտոս պատվիրակություն կգործուղվի. կազմը հայտնի է
Բոլորը

Կամո Արեյանն այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը չէ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժին ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը:

Հարցին, թե Արեյանը, երբ է ազատվել քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնից, Գևորգյանը փոխանցեց. «Կամո Արեյանը քաղաքապետի առաջին տեղակալը չէ երկուշաբթի օրվանից»:

Factor.am-ի հարցին՝ արդյո՞ք Կամո Արեյանն այլ պաշտոն զբաղեցնելու է քաղաքապետարանում, լրատվության պատասխանատուն արձագանքեց՝ երբ պաշտոնական տեղեկատվություն լինի՝ կհրապարակենք:

Factor.am-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում, այնուհանդերձ,  քննարկում է եղել Արեյանին քաղաքապետարանում պահելու հարցով: ՔՊ-ականները եկել են այն եզրահանգման, որ Արեյանը շատ գիտելիքներ ունի և կարող է նորաթուխ քաղաքապետ Հայկ Մարությանին և նրա անփորձ թիմին պետք գալ: ՔՊ-անդամներից մեկը մեզ հետ ունեցած մասնավոր զրույցում տեղեկացրեց, որ Արեյանին քաղաքապետարանում պահելու են «բարիկադները քանդում ենք» կարգախոսի ներքո:

Առայժմ անհայտ է, թե Արեյանին ով է փոխարինելու: Մամուլը շրջանառել էր ՔՊ-ական, ավագանու անդամ Վահագն Հովակիմյանի անունը, սակայն, նա այսօր հերքեց այդ տեղեկությունները՝ ավելացնելով, որ ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել: Հովակիմյանը մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին:

Հավելենք, որ մի քանի օր է՝ Կամո Արեյանը չի պատասխանում մեր հեռախոսազանգերին: Ի դեպ, նա Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2003 թվականից՝ ավելի քան 15 տարի:

 

Ա․ Սահակյան