ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով կիսվել․ Փաշինյան

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո պատասխանել է լրագրողների հարցերին։ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրել են 3 փոխըմբռնման հուշագիր, որոնցից մեկը վերաբերում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին․ «Մտադրությունների հուշագրում ԱՄՆ-ն արտահայտել է իր հետաքրքրությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծում ներդրումներ անելու՝ ՀՀ-ի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, և սահմանների անխախտելիության սկզբունքների լիարժեք հարգմամբ»,- նշել է վարչապետը։ Ըստ Փաշինյանի՝ ԱՄՆ-ի հետ այս պայմանավորվածությունը լրացնելու է TRIPP նախագիծը, «որը տեղավորվում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»։

Երկրորդ փաստաթուղթը, որ Փաշինյանn ու Թրամփը ստորագրել են, վերաբերում է տեխնոլոգիական ոլորտին և արհեստական բանականության ոլորտի զարգացմանը։ «Ինչը ենթադրում է մեծ ներդրումներ և աջակցություն ՀՀ-ում ոլորտի զարգացմանը։ Դուք տեղյակ եք, որ Nvidia ընկերության հետ 500 միլիոն դոլարի նախագիծ արդեն իսկ իրականացվում է։ Այսօրվա ստորագրված փաստաթղթի արդյունքում, ԱՄՆ-ի կառավարությունը, իհարկե, արհեստական բանականությանն առնչվող շատ զգայուն ապրանքների արտահանման մասին է խոսքը, և ըստ էության՝ ԱՄՆ նախագահը կանաչ լույս տվեց, որպեսզի այդ սարքավորումներն արտահանվեն Հայաստան և ներդրվեն»։

Նիկոլ Փշաինյանը վստահություն է հայտնել, որ այս 500 մլն դոլարանոց ներդրման փաթեթն ընդամենը սկիզբն է․ «Քննարկում ունեցանք և ԱՄՆ մեր գործընկերներն արձանագրել են, որ ՀՀ-ում արհեստական բանականության և տեխնոլոգիական ոլորտի շատ մեծ պոտենցիալ կա»։ ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև երրորդ փոխըմբռնման հուշագիրը վերաբերում է էներգետիկ ոլորտում երկու ուղղություններով փոխգործակցությանը․ «Դրանցից մեկը միջուկային էներգետիկայի նորագույն տեխնոլոգիաներն են և երկրորդը՝ էլեկտրաէներգիայի կուտակիչների տեխնոլոգիայի ներդրումն է ՀՀ-ում»։ Ըստ վարչապետի՝ ՀՀ-ն այս պահին երեք ատոմակայանի չափ վերականգնվող էներգետիկա ունի, սակայն կա կարիք լուծելու լիցքավորիչների խնդիրը, որի ուղղությամբ ԱՄՆ-ի հետ աշխատանք կտարվի։ «Դուք գիտեք, որ մենք շատ հետաքրքրված ենք մոդուլային ատոմակայանների տեխնոլոգիաներով։ Այդ փաստաթղթում արձանագրվել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ այդ տեխնոլոգիաները կիսել մեզ հետ»,- հայտնել է Նիկոլ Փաշինյանը։