Իսրայելի իշխանությունները կողմ են քվեարկել Գազայի նկատմամբ ամբողջական վերահսկողությանը

Լուրեր

05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
05.11.2026 | 13:02
Արարատ Միրզոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 13:02
Փաստաբան Արտաշես Հովհաննիսյանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 12:50
Շատ «աբիդնի» ա, որ ավանդական ճանապարհով չի եկել Լարսում լռվի. Միրզոյանը հեգնեց Խաչատրյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելցի ռազմաքաղաքական կաբինետը կողմ է քվեարկել Գազայի հատվածի նկատմամբ վերահսկողություն հաստատելուն։ Մինչ այժմ իսրայելական բանակը վերահսկում է Գազայիի հատվածի տարածքի ավելի քան 75%-ը:

Վարչապետ Բենիամին Նեթանյահուի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ պատերազմի ավարտի հինգ սկզբունք է ընդունվել, որը ներառում է Գազայի հատվածում անվտանգության իսրայելական վերահսկողություն, ՀԱՄԱՍ խմբավորման զինաթափում, բոլոր պատանդների վերադարձ, Գազայի հատվածի ապառազմականացում, ինչպես նաև քաղաքացիական կառավարման այլընտրանքի ձևավորում, որը կապված չի լինի ո՛չ ՀԱՄԱՍ-ի, ո՛չ Պաղեստինյան ազգային վարչակազմի հետ, գրում է Current time-ը։

Հաղորդվում է, որ իսրայելական բանակը կպատրաստվի Գազա քաղաքում վերահսկողության հաստատմանը՝ միաժամանակ մարդասիրական օգնություն ցուցաբերելով քաղաքացիական բնակչությանը ռազմական գործողությունների գոտիներից դուրս:

Քվեարկությունից մի քանի ժամ առաջ Բենիամին Նեթանյահուն ամերիկյան Fox News-ին տված հարցազրույցում ասել է, որ օկուպացիայից հետո Իսրայելը, իբր, մտադիր չէ քաղաքական վերահսկողություն հաստատել Գազայի նկատմամբ:

«Մենք ցանկանում ենք Գազայի հատվածի վերահսկողությունը փոխանցել քաղաքացիական կառավարմանը, նրանց, ովքեր ՀԱՄԱՍ-ի անդամ չեն և նրանց, որոնք չեն սպառնում Իսրայելին ոչնչացմամբ»,- ասել է նա։

Նիստի ֆոնին Իսրայելի բանակը Գազա քաղաքի երկու շրջանների բնակիչներին անհապաղ տարհանման կոչ է արել։

Միաժամանակ, մի շարք պետությունների կառավարություններ, այդ թվում՝ Կատարի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի, ՀԱՄԱՍ-ի զինյալներին կոչ են արել զինաթափվել, հրաժարվել Գազայի հատվածում իշխանությունից և բանակցային սեղանի շուրջ նստել՝ պատերազմն ավարտելու համար։

Ի պատասխան՝ ՀԱՄԱՍ-ի զինյալները հայտարարություն են տարածել՝ Նեթանյահուին մեղադրելով խաղաղության բանակցությունները խափանելու և այն բանի համար, որ նա պատրաստվում է« զոհաբերել» ողջ մնացած պատանդներին «անձնական շահերի համար»։