Տեսանկարահանող սարքավորումները նախորդ ընտրությունների ժամանակ ունեցան կարևոր նշանակություն, ինչո՞ւ այս տարի դրանք չկիրառել․ Կոստանյանը՝ Զեյնալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր մեկնարկեցին 2018 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  քննարկումները։

Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը հանգամանալից ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք նախատեսված են նախագծում։

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հիմնավորմամբ են առաջարկում այս տարի չկիրառել տեսանկարահանող սարքավորումները։

«Տեսանկարահանող սարքավորումները նախորդ ընտրությունների ժամանակ, իմ համոզմամբ,  ունեցան բավականին կարևոր նշանակություն, քանի որ դրանց միջոցով կարողանում ենք հետագայում ունենալ ապացուցողական բազա։ Դուք առաջարկվող փոփոխություններով նախատեսում եք հանել անշարժ տեսախցիկների միջոցով իրականացվող նկարահանումները, բայց չէ՞ որ տեսանկարահանումը նաև պայքարում էր կուտակումների դեմ։ Մյուս կողմից՝ ընտրատարածքներից 50 մետր շառավղով նկարահանում իրականացնելը տալիս է հնարավորություն պատկերացում կազմել քաղաքացիների կուտակումների մասին, և այս առումով այն մշտադիտարկում անցկացնելու տարբերակ է»,- ասաց Կոստանյանը։

Նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը նշեց, որ ընդունում է ֆիքսված տեսախցիկներով նկարահանում իրականացնելու մասին մտահոգությունը, ուստի տեսախցիկի ֆիքսված լինելու դիտարկումն ընդունելի է։

«Ֆիքսված նկարահանման մասին դրույթը կփոխվի ապացուցողական հետագա նշանակության համար։ Սակայն մենք չեն կարող ապահովել 50 մետր շառավղով տեսանկարահանումը, այն հնարավոր չի եղել իրականացնել ինչպես նախորդ տարվա ընտրություններին, այնպես էլ 2018 թ․ արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։