Հայաստան-Գերմանիա. գիտակրթական կապերի ամրապնդման նոր հեռանկարներ են բացվում. ՀՀ ԿԳՆ

Լուրեր

04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 23:24
Սեպտեմբերի 10-13-ը Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Tour of Armenia» միջազգային հեծանվավազքը
04.09.2026 | 23:10
ԱՄՆ պատվիրակության՝ Մոսկվա այցի ընթացքում Ուկրաինան չի հարվածի Ռուսաստանին. Զելենսկի
04.09.2026 | 22:51
Փրկարարի օրվա առթիվ Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով
04.09.2026 | 22:39
Պապոյանը կմեկնի Դուբայ՝ մասնակցելու ամենամյա ներդրումային համաժողովին
04.09.2026 | 22:23
Ալիևի կողմից վերջերս բացված հյուրանոցի 200-250 աշխատակիցներ չեն կարողանում ստանալ աշխատավարձը
04.09.2026 | 22:08
Պաշտոնանկություններ՝ վարչապետի որոշմամբ
04.09.2026 | 21:51
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.09.2026 | 21:35
ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել է ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում
04.09.2026 | 21:16
OpenAI-ը թողարկել է GPT-6-ը՝ իր մինչ օրս ամենահզոր ԱԲ մոդելը
04.09.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Աննախադեպ լարում՝ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում․ ի՞նչ սպասել Փաշինյանի՝ Մոսկվա առաջիկա այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:47
Բաքուն արևմտյան հայտնի լրատվամիջոցներին մեղադրում է Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավի կազմակերպման մեջ
04.09.2026 | 20:30
«Ինչքա՞ն գոռամ, ո՞ւմ ասեմ, որ շատ ա ցավում». քաղցկեղի դեմ պայքարը՝ բանտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 20:14
Վահան Կոստանյանն ու Յիրժի Բրոդսկին քննարկել են հայ-չեխական համագործակցության նոր ուղղությունները
04.09.2026 | 20:00
Վարչապետն իրավունք ունի հրահանգ տալ իրավապահներին․ կառավարությանը ենթակա են Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերմանիայի Դաշնային հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության և թվայնացման հարցերով նախարար Առմին Վիլլինգմաննի, պետքարտուղար Յ. Ուդեի և Մագդեբուրգի Otto-von-Guericke անվան համալսարանի ռեկտոր Ենս Շտրաքելյանի հետ. տեղեկացնում է ՀՀ ԿԳՆ-ն:

Քննարկվել են բարձրագույն կրթության կազմակերպման, ինչպես նաև բժշկական և տեխնիկական մասնագիտություններով ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել փոխհամաձայնություն  միջբուհական կապերի ամրապնդման և բուհերի միջև փոխգործակցության պայմանագրեր մշակելու վերաբերյալ:

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների կողմից ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի պատվին տրված  աշխատանքային ճաշի ընթացքում  քննարկվել են հանրակրթության ոլորտում  նախանշվող  բարեփոխումները և գերմանական փորձի տեղայնացման հնարավորությունները:

Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանում մասնակցել է «Մեսրոպ»  հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրել է ճանաչված հայագետ, համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ- Աբգարյանին: