Էներգակիրների գների նվազումը կստիպի Պուտինին դադարեցնել պատերազմը․ Թրամփ

Լուրեր

05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
05.11.2026 | 14:21
Ուժայինների ղեկավարներն ԱԺ-ում են․ Շաքիի միջադեպի հետ կապված փակ քննարկում է ընթանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:15
Լեբրոն Ջեյմսը ևս մեկ ռեկորդ է սահմանել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:07
Էրդողանը մեկնաբանել է Ադրբեջանի հետ ճգնաժամը ու հայտնել Բաքու կատարելիք այցի մասին՝ մասնակցելու «Հաղթանակի օրվա» միջոցառումներին
05.11.2026 | 13:56
Դնեպրում ռուսական հարձակման հետևանքով կան տուժածներ
05.11.2026 | 13:50
ԵՄ-ն հունվարին կքննարկի Վրաստանի դեմ նոր միջոցների կիրառումը ժողովրդավարության հետընթացի պատճառով
05.11.2026 | 13:44
Անթալիա մեկնելու պլաններ ունեմ. Նիկոլ Փաշինյան ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:33
Հուսով եմ` առաջիկայում Ադրբեջանից այլ պաշտոնյաներ էլ կգան Հայաստան. Միրզոյանը` Հաջիևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 13:24
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը մեկնել են Չինաստան
05.11.2026 | 13:14
«Հերացի» ավագ դպրոցից 19 տարի առաջ ապօրինի օտարված 555 քմ տարածքը վերադարձվել է պետությանը
05.11.2026 | 13:07
Ձյուն և բուք է սպասվում․ նոյեմբերի 8-9-ի գիշերը ձյուն կտեղա նաև Երևանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ էներգակիրների գների նվազումը կստիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել պատերազմը։ Այս մասին նա ասել է CNBC-ին տված հարցազրույցում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Եթե էներգակիրների գները բավականաչափ իջնեն, Պուտինը կդադարի մարդկանց սպանել։ Նա այլընտրանք չի ունենա, քանի որ նրա տնտեսությունը ծանր վիճակում է»,- ասել է Թրամփը հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ուրբաթ լրանում է Վլադիմիր Պուտինին տրված Թրամփի վերջնագրի ժամկետը՝ Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ։ Հրաժարվելու դեպքում ԱՄՆ նախագահը խոստացել է նոր պատժամիջոցներ կիրառել երկրի դեմ և 100% մաքսատուրք սահմանել Ռուսաստանի գործընկերների նկատմամբ։

Ըստ Թրամփի՝ առաջիկա 24 ժամվա ընթացքում նա զգալիորեն կբարձրացնի Հնդկաստանից ներմուծման մաքսատուրքը ներկայիս 25 տոկոսից՝ հաշվի առնելով Հնդկաստանի կողմից ռուսական նավթի շարունակական գնումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի