Որևէ մեկին զոռով մեր շարքերում չենք պահում, ով ուր գնում է, բարով գնա, ինչքան շուտ գնա, այնքան լավ․ Էդուարդ Շարմազանով

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ

-Պարոն Շարմազանով, ըստ «Ժամանակ» թերթի՝  երեկ ՀՀԿ ԳՄ նիստին, այնուամենայնիվ, որոշում է կայացվել մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ հույս ունենալով, որ կարող եք գոնե լինել չորրորդ ուժը և ներկայացված լինել խորհրդարանում: Մոտավորապես հայտնի է նաև, թե ինչպիսի տեսք կունենա կուսակցության համամասնական ցուցակի առաջին հնգյակը: Ըստ այդմ՝ ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, հաջորդում են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը:

– ՀՀԿ-ն դեռևս որոշում չի կայացրել, երբ որոշում կայացվի, կներկայացնենք, առավել ևս՝ որևէ ցուցակ չի հաստատվել ու քննարկվել ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ, ոչ էլ չորրորդ ու հինգերորդ տեղերի համար։ Եվ ամենակարևորը՝ եթե ՀՀԿ-ն մասնակցի ընտրություններին, չի պայքարելու չորրորդ տեղի համար, եթե որոշենք մասնակցել՝ պայքարելու ենք շատ լուրջ մասնակցություն ապահովելու համար։ Մենք օլիմպիական սկզբունքով չենք մասնակցում, ասել ու ասում ենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այսօր միակ ընդդիմադիր ուժի հավակնորդն է։ Իրակա՛ն ընդդիմության։ Եվ երկրորդ՝ այդ հիմարությունները՝ ով որ համարն է, որ արդեն հաստատվել է, նման բան չկա, ես կտրականապես հերքում եմ։ Եվ, առհասարակ, նման բան չի քննարկվել։

-Ինչպե՞ս եք վերաբերում այն հեգնական կոչերին, թե շատ հետաքրքիր կլինի, որ ՀՀԿ-ն մասնակցի։

– Ես էլ ասել ու ասում եմ, որ Հանրապետական կուսակցությունը պետք է մասնակցի, ՀՀԿ-ն մեր երկրի ամենաառանցքային քաղաքական ուժն է և այսօր միակ ընդդիմության հավակնորդը։ Չկա այլ ուժ, եթե ՀՀԿ-ն չմասնակցի, կունենաք պառլամենտ՝ առանց ընդդիմության, պառլամենտ՝ սուտի ընդդիմությամբ։ «Ծառուկյան»  դաշինքը կարող է լինել, «Լույսը», ՀԱԿ-ը և բոլորը կծափահարեն Նիկոլ Փաշինյանին։ Այս 6 ամիսների ընթացքում պարզ դարձավ, որ միակ ընդդիմադիր քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետական կուսակցությունն է․ «սև ու սպիտակի» դեմ խոսել, տնտեսական քաղաքականության դեմ խոսել․․․ մենք Նիկոլ Փաշինյանի հետ խնդիր չունենք, մենք գաղափարական ընդդիմություն ենք: Դուք այլ ընդդիմություն, բացի Հանրապետականից, տեսնո՞ւմ եք։ Եվ, բնականաբար, խելքը գլխին յուրաքանչյուր մարդ, ով առաջնորդվում է պետության շահերով, հասկանում է, որ մեզ պետք է ոչ թե դեֆորմացված, այլ հավասարակշռված խորհրդարան։ Ի դեպ, այդ դեֆորմացված խորհրդարանը հետագայում բումերանգով հետ է գալու, խփի օրվա իշխանությունների ճակատին։ Որևէ խելացի մարդ կարո՞ղ է ասել, որ պետությանն ու երկրին անհրաժեշտ չէ իրական բազմակարծություն։ Ո՞վ է այսօրվա այլընտրանքը, ով՝ այսօրվա բազմակարծությունը.ՀՀԿ-ն, կա՞ այլ ուժ։

-Ինչպես եք գնահատում Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ քաղաքական ռասիզմ չի լինելու։ Չի բացառվում,  որ արտահերթ պահանջող որոշ ՀՀԿ-ականներ ևս հրավիրվեն ցուցակ։

-Որևէ մեկին զոռով մեր շարքերում չենք պահում, ով ուր գնում է, բարով գնա։ Ինչքան շուտ գնան, այնքան լավ։

– ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Մանվել Ղազարյանը հայտարարեց, որ լավ կլինի՝ ՀՀԿ-ն 5-10 տարի լռի, իսկ կուսակցությունն էլ վերադարձվի հիմնադիրների իրավահաջորդներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

-Ե՛վ Աշոտ Նավասարդյանի ընտանիքը, և՛ Անդրանիկ Մարգարյանի,  բոլորը հանրապետականներ են, և որևէ մեկը չի հեռացել։ Այնպես որ, ավելի լավ է՝ լռեն նրանք, ովքեր «Հանրապետականից» հեռացել են։ ՀՀԿ-ն իր ակունքներից երբեք չի հեռացել, եղել է ու մնում է Աշոտի, Անդրանիկ Մարգարյանի ու Վազգենի կուսակցությունը, ու դրա վառ ապացույցն այն է, որ երբ կգաք իմ սենյակ, պատին մեծ-մեծ կտեսնեք 3 առաջնորդների նկարները։ Եվ մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ կուսակցությունը գնալու ու շարունակելու է 3 առաջնորդների իրականացրած քաղաքականության ճանապարհով։ Իսկ շեղվել են նրանք, ովքեր ժամանակին պաշտոնի համար եկել են կուսակցություն,  վարկաբեկել Աշոտի, Անդրանիկի ու Վազգենի անունը, միգուցե՝ վարկաբեկել մեր կուսակցությունը, իսկ այսօր մեծ հաջողությամբ հանգրվանել այլ քաղաքական դերակատարների ճամբարներում։ Խոսքը Մանվելի մասին չէ, Մանվելը ոչ մի ձևով ոչ մի տեղ  չի հանգրվանել։

-Արտահերթ համագումարի խնդիր չե՞ք տեսնում։

-Դժվար թե մինչև ընտրություններ համագումար հրավիրենք, դեկտեմբերին ընտրություններ են, էլ ի՞նչ համագումար։ Համագումարը մեզ մոտ նախատեսված էր փետրվար ամսին, այսինքն՝ նախատեսել էինք մինչև մայիսյան-հունիսյան ընտրությունները հրավիրել համագումար, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն վարչապետը գնաց հապճեպ հրաժարականի ու հրատապ ընտրությունների ճանապարհով, այստեղ առաջանում է հասցնելու խնդիր։ Պետք է  հասցնե՛լ անցկացնել համագումարը, որը հրատապ գործընթաց չէ, համագումարին տարածքային, շրջանային պատվիրակներ պետք է ընտրվեն․․․ Այսինքն, մենք գնում ենք երկրում ժողովրդավարության և կուսակցական ժողովրդավարության ճանապարհով, այլ ոչ թե «պտիչկա» դնելու ու վերևից որոշելու՝ ով պետք է լինի պատվիրակ։ Մենք ուզում ենք ընտրել իրական պատվիրակներ, իրական ներկայացուցիչներ։ Հա, ինչ մի 1000 -2000 հոգով համալիրը լցնենք, ամեն մեկին բաժանենք պատվիրակի տոմս, գան, ծափահարենք, նստե՞նք։ Այնպես որ, նորից եմ ասում՝ կասկած չկա, որ փետրվարին համագումար կանեինք, եթե ընտրությունները լինեին նշածս ժամկետում։

-Ընտրական օրենսգիրքն եք, կարծեմ, երեկ քննարկել, ո՞րն է Ձեր դիրքորոշումը, այսօր Պետաիրավական հանձնաժողովի նիստին այդ հարցը քննարկվելու է, ըստ ամենայնի։

-Երբ կլինի, կներկայացնենք, քվեարկության ժամանակ ֆրակցիայի ղեկավարը կհայտարարի։

 

Անի Սահակյան